Սփյուռքի մասնագիտական ներուժը համախմբվում է հանուն Հայաստանի. Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» կազմակերպության նախագահին

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը ապրիլի 8-ին ընդունել է «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանին:

«Ներկայացնելով այցի նպատակը՝ ֆրանսահայ հայտնի սրտաբան-վիրաբույժը նշեց, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսում են Հայաստանում կազմակերպել Սրտաբանության եվրակովկասյան հերթական համաժողովը, որը նախարարության հետ համատեղ 2009 թվականից սկսած Երևանում երկու տարին մեկ անգամ անցկացվում է: Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը, նպաստել Հայաստանում սրտաբանության զարգացմանը, Հայաստանի, Արցախի և սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, օտարազգի հայտնի մասնագետների ներգրավմամբ խթանել Հայաստանում մասնագիտական որակների բարձրացմանն ու նորարական փորձի փոխանակմանը:

Ըստ Ավետիս Մատիկյանի՝ այս տարի համաժողովն ունենլու է ավելի մեծ ընդգրկում՝ հասանելի դառնալով ոչ միայն սրտաբանների, այլև մանկաբույժների, նյարդաբանների, ռադիոլոգների, բժշկական սարքավորումների ինժեներ մասնագետների համար: Աշխարհահռչակ մասնագետները Հայաստան կբերեն ոլորտի նորամուծությունները, կստեղծեն կապեր, կներդնեն ծրագրեր:

Ներկայացնելով նախարարության վերակազմավորման ընթացքը՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ավելի բարձր մակարդակ կունենա՝ դառնալով կոորդինացնող և վերահսկող մարմին 12 նախարարությունների՝ սփյուռքի հետ ոլորտային ծրագրերի իրագործման ընթացքում, ինչպես նաև պահպանելով կապող օղակի դերը Հայաստանի և սփյուռքի միջև: Տեր Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ հանձնակատարի գրասենյակը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սրտաբանության եվրակովկասյան համաժողովի անցկացմանը, ընթացիկ հարցերը կքննարկվեն Առողջապահության նախարարության հետ, կապեր կստեղծվեն համաժողովի կազմակերպիչների և նախարարության պատասխանատու ստորաժանումների միջև:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ավետիս Մատիկյանի ջանքերով 2011 թվականին Գորիսում բացված Սրտանոթային հիվանդությունների կենտրոնի գործունեությանը»,- ասված է հաղորդագրությունում: