«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց
Հասարակություն
08.04.2019 | 10:13Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:
Հիշեցնենք, որ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար»։
Լիլիթ Շաբոյան