Նախագահ Արմեն Սարգսյանը Պորտուգալիայում կմասնակցի Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա հանդիպմանը

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ապրիլի 7-9-ը մեկնել է Պորտուգալիայի Հանրապետություն:

«Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս կմասնակցի Horasis վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է:

«Horasis»-ն անկախ միջազգային թինք-թանք է, որը համագործակցության ու գիտելիքներ փոխանակելու համար հարթակ է տրամադրում մասնավորապես զարգացած երկրներին ու զարգացող շուկաներին: Վերլուծական կենտրոնն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: Կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպումների ընթացքում առաջարկվում են ռազմավարական լուծումներ այն խնդիրների ու մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և խոշոր ընկերությունները:

Հանրապետության նախագահը որպես բանախոս ելույթ կունենա «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում:

Այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի և վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ:

Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ: Այն ստեղծվել է 1956 թվականին՝ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկայնի կտակի համաձայն: Հիմնադրամն իրականացնում է տարատեսակ ծրագրեր՝ ուղղված գիտության, կրթության ու արվեստի զարգացմանը, ամեն տարի կրթաթոշակներ և դրամաշնորհներ տրամադրում տարբեր ինստիտուտների, կազմակերպությունների ու անհատների՝ այս ոլորտներում գործունեություն իրականացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: