Մայրերը Աստծո սիրո ու խնամքի պատգամախոսներն են մեր ընտանիքներում. Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առթիվ:

 

«Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հարապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մեր մայրերին ու քույրերին և հավատավոր համայն մեր ժողովրդին:

Սուրբ Աստվածածինը Աստուծո Որդու մայրը լինելու իր ողջ փառքի ու մեծության մեջ ամենապատվավոր իր տիտղոսը համարեց «Տիրոջ աղախին» լինելը՝ արձագանքելով հրեշակապետի ավետիսին. «Ահաւասիկ կամ աղախին Տեառն»: Աստվածամոր սիրո ու հնազանդության ոգին է ներշնչել ու ներշնչում մեր մայրերին՝ զավակների ու ընտանիքի նկատմամբ իրենց բերած նվիրումի ու հավատարմության մեջ: Արդարև, մայրերը Աստծո սիրո ու խնամքի պատգամախոսներն են մեր ընտանիքներում:

Սիրելի մայրեր ու քույրեր,

2019 թվականը, որ հռչակված է Ընտանիքի տարի, ևս մեկ առիթ է վերարժևորելու ու վերագնահատելու այն պատասխանատու, բայց նաև անչափ քաղցր առաքելությունը, որ դուք ունեք ընտանիքի ամրության, սերունդների կրթության ու դաստիարակության, որով և՝ մեր ժողովրդի ապագայի կերտման գործում: Հայցում ենք Աստվածամոր բարեխոսությունը և աղոթում Աստծուն, որ իր անսպառ շնորհներով շարունակի բարեզարդել ձեր հոգիները, պարգևի ձեզ անսպառ մխիթարություններ ձեր զավակների կերտած հաջողություններով:

Թող Երկնավոր Տերը առողջ ու կենսախինդ պահի ու պահպանի բոլոր կանանց՝ մեր մայրերին ու քույրերին և քրիստոնեական առաքինությունների մեջ՝ ամուր ու անսահսան հայ ընտանիքները»,- ասված է ուղերձում: