Վալերի Օսիպյանը կրկին ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 13:15
«Սուս նստե՛ք տեղներդ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:14
Պուտինի հետ խոսելուց հետո փոփոխություն չկա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:07
Ադրբեջանցի մասնագետները 2025 թվականի սեպտեմբերին են ՀՀ տարածքում ուսումնասիրություն իրականացրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:03
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 13:00
NBA-ի աստղն ավարտել է կարիերան
13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
13.08.2026 | 12:44
2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ
13.08.2026 | 12:35
Պուտինը Կուրիլյան կղզիներ է այցելել․ Ճապոնիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատել է
13.08.2026 | 12:26
«Մանվել Գրիգորյանի ապարանքներում մարդու վզից զնջիլ էին գցել ու ման են տալիս, տանում էին ջուր խմելու»․ Ալեքսանյանն ԱԺ-ում տեսանյութ ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:17
«Ռեալը» հաղթական գոլ է խփել դարպասապահի ասիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:16
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար
13.08.2026 | 12:12
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
13.08.2026 | 12:10
Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը // Կիևյան կամուրջը կբացվի երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 12:07
Որոշել եմ ԱԽ քարտուղարի փոփոխություն կատարել. Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է նիստին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կազմ ու պատրաստ, զենք ու հանդերձանքով, հպարտ կեցվածքով, և ամենակարևորը՝ պատրաստակամ․ ոստիտկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։

Այս մասին ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Առավոտ կանուխ նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու։ Ամիսներ առաջ էին մեկնել սահման և ամիսներ անց դարձյալ նույն վճռականությամբ կրկին բռնելու են Տավուշի ճամփան։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նրանց բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
<<Անգամ մեկ վայրկյան չեմ կասկածել ձեր խիզախության վրա։ Համոզված էի, որ նորից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ ընտանիքի պատիվը>>,-ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերիյ Օսիպյանը:
Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրելու պարտականությունը հրապարակային երդմամբ հաստատելուց և Հայաստան աշխարհի բարօրության համար աղոթելուց հետո ոստիկանները հանդիսավոր երթ արեցին ու ճամփա ընկան։
Հաջորդ օրը մարտական առաջադրանքը երկու շաբաթ փայլուն կատարելուց հետո, դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Վերադարձան ու շարահարապակում կրկին շարք կազմեցին։ Հերթափոխին իր շնորհակալությունը հայտնելու էր եկել Հայաստանի ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կրկին ականատես է իր պաշտոնավարման լավագույն դրվագներից մեկին։ <<Հպարտություն և պատիվ է ղեկավարել մի համակարգ, որն ունի ձեր պես ծառայողներ․ դուք բարձրացնում եք մեր հեղինակությունն ու մեր նկատմամբ հասարակության երախտագիտությունն ու վստահությունը>>,-ամփոփեց Վալերիյ Օսիպյանն ու պարգևատրեց ծառայության մեջ աչքի ընկածներին։
Պարգևատրմանը հաջորդեց հանդիսավոր քայլերթը։
Նրանք կրկին կանցնեն հասարակական կարգի պահպանությանը՝ մինչև կրկին դիրքեր բարձրանալու լուսաբացը»։