Կկալանավորվի՞ «Սպայկայի» տնօրենը. դատարանն ավարտեց միջնորդության քննությունը
Հասարակություն
05.04.2019 | 21:24Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու՝ ՊԵԿ-ի միջնորդության քննությունը։
Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Սպայկա» ընկերության տնօրենը։
Այսօր ավելի ուշ ՊԵԿ-ը հաստատեց, որ ապրիլի 4-ին ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը: