ՀՀԿ-ի գույքի ու ֆինանսական միջոցների գոյացման օրինականության վերաբերյալ ՀՔԱՎ-ի հաղորդման հիման վրա քրգործ չի հարուցվել. ՀՔԱՎ

Լուրեր

10.10.2026 | 13:16
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

ՀՔԱՎ-ից տեղեկացնում են, որՈստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀԿ-ի գույքի ու ֆինանսական միջոցների գոյացման օրինականության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի հաղորդումը 4 ամիս ուսումնասիրելուց հետո պարզել են, որ հաղորդումը հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում։

Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին 2019թ․ փետրվարի 11-ին թվագրված գրությամբ հայտնել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հ․ Խաչատրյանը՝ ամիսներ առաջ ներկայացված հանցագործության մասին հաղորդման ճակատագրի մասին տեղեկություն ստանալու՝ ՀՔԱՎ-ի հարցումից հետո։

2018թ. նոյեմբերի 2-ին ներկայացրած հաղորդման մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վկայակոչել էր 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ 20 տարի կառավարող կուսակցություն եղած ՀՀԿ-ի ներկայացրած հայտարարագրերը, որոնցից ակնհայտ էր դառնում, որ ՀՀԿ-ն ունի 3 անգամ ավելի ֆինանսական ու գույքային ռեսուրսներ, որքան ՀՀ-ում գործող մյուս բոլոր կուսակցությունները միասին վերցրած, և դրանք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում: