Ստամբուլում քվեների վերահաշվարկը դեռ չի ավարտվել. արդյունքում ընդդիմադիր թեկնածուի ձայները նվազում են

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն. գրում է ermenihaber-ը:

Ընտրության արդյուքների հրապարակումից հետո, իշխող կուսակցության բողոքարկմամբ` Ստամբուլի 19 շրջանում որոշում կայացվեց կատարել քվեների վերահաշվարկ:

Ապրիլի 5-ին Էքրեմ Իմամօղլուն, խոսելով թուրքական «FOX TV»  հեռուստատեսության ուղիղ եթերում, տվյալներ է հրապարակել իր և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմի քվեների տարբերության վերաբերյալ:

Իմամօղլուի փոխանցմամբ`  Ստամբուլի 17 շրջանում ավարտվել է քվեների վերահաշվարկը և այժմ նրանց միջև ձայների տարբերությունը 18.742 է:

Իմամօղլուն նշել է, որ հաշվվել է 119. 652 անվավեր ձայն, որից 2184-ը գումարվել է Յըլդըրըմի ընդհանուր քվեներին, իսկ 785-ը ավելացել է իր քվեներին:

«Երբ ավարտվի քվեների ամբողջական վերահաշվարկը մեր միջև ձայների տարբերությունը կկազմի 18.000-20.000»,- կարծիք է հայտնել ընդդիմադիր թեկնածուն: