Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով երեք համայնքում է եղել

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կոտայքի մարզպետարանաից տեղեկացնում են, որ մարզխպետ Ռոմանոս Պետրոսյանը ապրիլի 3-ին հերթական այցով Գեղադիր, Հացավան, Գառնի համայնքներում է եղել:

«Գեղադիրում Ռոմանոս Պետրոսյանն այցելել է համայնքի մանկապարտեզ, որը երկար տարիներ չի գործել: Նպատակը տեղում ծանոթանալն էր մանկապարտեզի պայմաններին և հնարավորություններին:

Կառավարության՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերով մանկապարտեզը կապիտալ վերանորոգվել էր, իսկ 2018 թվականի նոյեմբեր ամսին Տարածքային Զարգացման Հիմնադրամի և մասնավոր ներդրողի կողմից ձեռք է բերվել ամբողջ գույքը, ինչը թույլ կտա մայիսի 1-ից սկսել մանկապարտեզի գործունեությունը: Գործելու է երկու խմբով՝ նախատեսված շուրջ 60 սանի համար:

Հաջորդ կանգառը Հացավան համայնքում էր: Այստեղ մարզպետն այցելել է չգործող մշակույթի տուն, որի հիմնանորոգման համար Կոտայքի մարզպետարանի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության արդյունքում ծրագրային հայտ է ներկայացվել ՏԿՁՆ՝ 2019 թվականի սուբվենցիաների միջոցով ֆինանսավորվելու նպատակով:

Գառնի համայնք կատարած այցի ընթացքում էլ մարզպետը ծանոթացել է ապրիլի 15-ից մեկնարկող ներհամայնքային խմելու ջրագծերի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքներին ու ընդգրկման ծավալներին: Ծրագրի արդյունքում ամբողջովին արդիականացվելու է խմելու ջրի ներքին ցանցը (17 կմ):

Գառնի համայնքում աշխատանքներն իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների՝ 2018 թվականին հաստատված ծրագրով. շահած ծրագրի արժեքը 150 000 000 դրամ է, որից 100 000 000 դրամը՝ պետական բյուջեի, 50 000 000 դրամը համայնքի ֆինանսավորման արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում: