Հայաստանը հետաքրքրված է ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, օրգանական գյուղատնտեսության ոլորտներում գործակցության զարգացմամբ

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից՝ ողջունելով Շեն Յուեյուեին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, և ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեխնոլոգիական և այլ ուղղություններով փոխշահավետ կապերի զարգացմամբ և ներդրումների ներգրավմամբ»:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Շեն Յուեյուեն նշել է, որ Չինաստանի համար Հայաստանը բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր:

«Երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Չինաստանը շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ, ներառյալ նաև՝ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմամբ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի աշխուժացումը՝ նշելով, որ պատգամավորական աշխատանքի տարիներին, որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ, ակտիվ մասնակցել է հայ-չինական բարեկամության ամրապնդման գործին և որպես վարչապետ՝ շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ»,-ասել է Շեն Յուեյուեն: