Հայկ Ալումյանը` Վահան Շիրխանյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.04.2019 | 18:51Փաստաբան Հայկ Ալումյանը, որը միաժամանակ զբաղվում է և՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և՛ վերջինիս բաց նամակ հղած պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանությամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալների հետ այս թեմայի առնչությամբ քննարկում չի ունեցել, և որևէ մեկն իր առաջ մյուսի պաշտպանությունից հրաժարվելու խնդիր չի դրել:
Պաշտպանը, սակայն, ասաց, որ ինքն է իր առաջ խնդիր դրել և դեռևս այս հարցի շուրջ մտորում է` արդյոք կա «կամ-կամ»-ի խնդիր, թե՝ ոչ:
Մանրամասները` տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան