Սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումների արդյունքում մինչև 2060 թվականը 93 հազար աղջիկ չի ծնվելու․ Ծովինար Հարությունյան

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն, այսօր՝ ապրիլի 4-ին հրավիրած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վիճակագրությանը, նշեց, որ եթե 2013 թվականին 100 աղջկա դիմաց ծնվել է 115 տղա, ապա 2017 թվականին 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա, իսկ 2018 թվականին՝ 111 տղա:

«Ճիշտ է, մեկ նիշով տարբերություն ենք տեսնում, սակայն մեր նման փոքր երկրներում մեկ նիշը մեկ տարվա կտրվածքով կարող է խաբուսիկ լինել, անհրաժեշտ է ցուցանիշները դիտարկել երկարաժամկետ կտրվածքով: Իսկ երկարաժամկետ կտրվածքով տեսնում ենք, որ ընդհանուր դրական միտումը պահպանվում է»,- ասաց  Հարությունյանը՝ նշելով, որ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումների արդյունքում մինչև 2060 թվականը 93 հազար աղջիկ չի ծնվի:

«Եվ այս ֆենոմենի արդյունքում Հայաստանի բնակչությունն է նվազելու: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրթական բարձր ցենզ ունեցող կանայք ավելի շատ են նախընտրում տղա երեխա»,- ասաց Ծովինար Հարությունյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը նաև հավելեց, որ օրերս ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայացվել են խնդիրները, կառավարությունը հարցով հետաքրքրված է և  ձգտում է օր առաջ հասցեական քայլեր ձեռնարկել՝ ուղղված ժողովրդագրական խնդիրների լուծմանը:

«Առաջիկայում կձևավորվի ժողովրդագրության հարցերի բարելավման ազգային խորհուրդ, կհաստատվի կազմը, կմշակվի նոր գործողությունների ծրագիր»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանն էլ հավելեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրն ավելի շատ առկա է մարզերում:

«Ամենացածր գործակիցն արձանագրվել է Շիրակի մարզում, իսկ բարձր գործակից առկա է Գեղարքունիքում, որտեղ տարիներ շարունակ խնդիրը սուր է եղել, սակայն 2017 թվականին զգալի աշխատանքի արդյունքում պատկերը նկատելիորեն փոխվել է դրական առումով: Սեռերի հարաբերակցության բարձր գործակից է առկա նաև Տավուշում, Լոռիում, Արագածոտնի մարզում»,- ասաց Արման Սարգսյանը՝ նշելով, որ սոցիալական խնդիրներով է պայմանավորված այն, որ ընտանիքը քիչ թվով երեխաներ է պլանավորում, և խնդիրը սրվում է, երբ երեխայի սեռին նախընտրություն են տալիս։