Մրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումներ կատարելու համար

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաշատ համայնքի ղեկավարը՝ ծնված 1961թ., ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում յուրացրել է սերմացուի և ազոտական պարարտանյութի, ինչպես նաև նշված ծրագրերի շրջանակներում Մրգաշատ համայնքի բնակիչներից՝ սերմացուի և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարի որոշ մասը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 2.988.000 ՀՀ դրամ վնաս։

Մասնավորապես, Մրգաշատ համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ծրագրի իրականացման շրջանակներում 2013-2016թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից Արմավիրի մարզպետարանի միջոցով ստացել է Մրգաշատ համայնքին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու:

Համայնքի հողօգտագործողների համար նախատեսված սերմացուի մի մասը հափշտակելու դիտավորությամբ՝ համայնքի ղեկավարը կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, նշված ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում սերմացու ստացած անձանց ցուցակ, որում ընդգրկել է սերմացու ձեռք բերելու համար չցուցակագրված և սերմացու չգնած անձանց տվյալները, նշված ցուցակը ներկայացնելով Արմավիրի մարզպետարան՝ յուրացրել է չցուցակագրված և սերմացու չգնած անձանց անվամբ ձևակերպված սերմացուն: Այնուհետև Մրգաշատ համայնքի ղեկավարը նշված ծրագրի շրջանակներում համայնքի բնակիչների կողմից վճարված գումարները չի փոխանցել ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվին՝ յուրացնելով դրանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, ցորենի սերմացուի և պարարտանյութի, ինչպես նաև դրանց դիմաց վճարված գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու նպատակով, կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքներ՝ վերը նշված ծրագրի շրջանակներում Մրգաշատ համայնքում ցորենի սերմացուի և պարարտանյութի դիմաց պարտք ունեցող անձանց վերաբերյալ, որոնց հիման վրա՝ ՀՀ կառավարության 07.12.2017թ N 1585-Ն որոշմամբ, նշված ծրագրի շրջանակներում  դադարեցվել են ցորենի սերմացուի դիմաց ձևավորված պարտավորությունները՝ պետության շահերին պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում վերջինս ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 2.988.000 ՀՀ դրամ վնասը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրությունում: