Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ապրիլի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ:

«Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ֆրանկոֆոն երկրների դեսպանների ուշադրությունը հրավիրեց նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի և հարակից միջոցառումների արդյունքների վրա: Այդ համատեքստում ֆրանկոֆոն երկրների դեսպանները շնորհավորեցին Հայաստանին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի հաջող կազմակերպման և անցկացման կապակցությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի երկամյա նախագահության առաջնահերթությունները, դրանց շարքում առանձնահատուկ ընդգծելով ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցության տնտեսական բաղադրիչի խթանումը՝ այդ թվում համապատասխան միջոցառումների և ծրագրերի իրականացումը։

Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ պաշտոնական այցը Եթովպիա ի ցույց է դնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու Հայաստանի հանձնառությունը, իսկ Ֆրանկոֆոնիան հանդիսանում է մտքերի և արդյունավետ փորձի փոխանակման հենց այն ամուր հարթակը, որը հնարավորություն է ընձեռում գործուն քայլեր ձեռնարկել վերսկսելու ակտիվ երկխոսություն ֆրանկոֆոն արժեքները կիսող աֆրիկյան երկրների հետ:

Արտգործնախարարն ընդգծեց, որ «Ապրել միասին» կարգախոսի ներքո Հայաստանը մտադիր է գագաթաժողովում իր նախագահության ընթացքում նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը, ինչպես նաև ֆրանկոֆոն հասարակությունների միասնության և ֆրանկոֆոն տարածքում խաղաղության և բարօրության առավել  ամրապնդմանը: Այդ համատեքստում շեշտվեց, որ վերոգրյալ նպատակների և առաջնահերթությունների կյանքի կոչման համար Հայաստանը պատրաստակամ է սերտ համագործակցությամբ աշխատել միջազգային այլ կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության հետ:

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Երևանյան գագաթաժողովը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության արժեքներին, որոնց հիմքում ընկած են մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդասիրությունը, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի, ֆրանկոֆոն արժեքների տարածումը, երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, թվային օրակարգի առաջմղումը, կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ապահովումը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ֆրանկոֆոն երկրների դեսպանները հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ֆրանկոֆոնիայի առջև ծառացած խնդիրների և դրանց միասնաբար արձագանքելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: