Ռոբերտ Քոչարյանը չի հիշում, որ այսօր իր գործը քննող դատավորին նախկինում պարգևատրել է

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Վերաքննիչ դատարանում Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը Առաջին ատյանի` Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ:

Այս դատավորի կենսագրությունում նշված է, որ նա 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:

Լրագրողները Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին` արդյոք սա կարո՞ղ է ինքնաբացարկի հիմք հանդիսանալ. «Ոչ չեմ կարծում, որ սա կարող է ինքնաբացարկի հիմք լինել: Ես էլ լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից, պարոն Քոչարյանը այդպիսի բան չհիշեց: Հաստատ գիտեմ, որ նա Ամերիկյան դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել, եթե այս ամեն ինչը իրար հետ գումարենք՝ կստացվի, որ երևի լավ դատավոր է: Եթե Ամերիկյան դեսպանատունն էլ իր հերթին է համարել, որ լավ դատավոր է, պարոն Քոչարյանն էլ՝ իր հերթին, միգուցե էլի ուրիշ պարգևներ էլ ունի՞, դա մեզ միայն ուրախացնում է և ինքնաբացարկի հիմք հանդիսանալ չի կարող»:

Դատական նիստն արդեն մեկ ժամ է, ինչ ընթանում է:

Լիլիթ Շաբոյան