Գոհար Մելոյանն ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետ Գոհար Մելոյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի՜ ընկերներ.

Երեկ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետի պաշտոնից: Պետական համակարգում աշխատանքային գործունեությունս սկսել եմ ՀՀ արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետից, այնուհետև աշխատելով նաև ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես օրենսդրության բաժնի պետ՝ հասնելով մինչև ԱԺ աշխատակազմի վարչության պետի պաշտոնի: Անկախ մի շարք առավելություններից, պետական համակարգում աշխատանքս մշտապես գերադասել եմ մասնավոր հատվածում աշխատանքից՝ փորձելով իմ մասնագիտական հմտությունների շրջանակում առավելագույն հնարավոր ներդրումն ունենալ գործառույթներիս պատշաճ իրականացման գործընթացում, ինչին միտված անցկացրել եմ անքուն գիշերներ: Պատիվ է գիտակցումը, որ անգամ մեկ եզրույթի ճշգրտմամբ հնարավորություն ես ունեցել օժանդակելու քո պետության իրավական համակարգի բարեփոխմանը:


Պետական ծառայությունում աշխատանքը իմ՝ որպես անձի և մասնագետի կայացման էական ժամանակաշրջան էր: Շնորհակալ եմ բոլորին, ում հետ պատիվ ունեցա աշխատելու՝ ղեկավարներիս, գործընկերներիս, իրապես հնարավորություն եմ ունեցել առնչվելու մեր երկրի մեծագույն մասնագետներին և ձեռք բերելու փորձառություն, որպիսին որևէ գրքից չէի կարող ստանալ:


Կարծում եմ, որ այս փուլում աշխատանքային գործունեությունս առավել արդյունավետ կշարունակեմ հասարակական սեկտորում: Այնպես որ՝ կհանդիպենք, իսկ նպատակս անփոփոխ է՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը…
»,-

գրել է Գոհար Մելոյանը: