Երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն, կարող է լինել մեկը, որը վարում և մշակում է Կառավարությունը․ ՀՀ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 11:11
Լիբանանում ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել
30.03.2026 | 11:05
Մարգահովիտ բնակավայրում գազ չի լինի
30.03.2026 | 10:51
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը հայտնի են
30.03.2026 | 10:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է հեշտությամբ գրավել Իրանի Խարգ կղզին և կցանկանար «վերցնել Իրանի նավթը»
30.03.2026 | 10:37
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
30.03.2026 | 10:25
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
30.03.2026 | 10:14
Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած
30.03.2026 | 10:00
Իրանի ԱԳ նախարարը հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար
30.03.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 30-ի դրությամբ
30.03.2026 | 09:33
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
Բոլորը

Կառավարությունը ապրիլի 4-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում։

Առաջարկվող փոփոխությամբ՝ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ գործուղման իրավահարաբերությունները։

Այս կարգավորմամբ դիվանագիտական ծառայություն իրականացնող անձինք կպահպանեն իրենց դիվանագիտական ծառայողի կարգավիճակը՝ Արտաքին գործերի նախարարությունից պետական կառավարման համակարգի մարմիններ,  Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմեր գործուղումների դեպքում։

Նախագծի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն շատ կարևոր է այն առումով, որ Սահմանադրության 146 հոդվածի համաձայն Կառավարությունը մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը։

Ըստ Փաշինյանի՝  Կառավարությունը գործուղված պաշտոնյաների միջոցով պետք է կարողանա իրականացնել արտաքին քաղաքական գործողությունների միասնականությունը, որը պետք է համապատասխան լինի Կառավարության որդեգրած քաղաքականությանը։

«Ակնհայտ է, որ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն, կարող է լինել մեկը, որը վարում և մշակում է Կառավարությունը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան