«Չի՛ կարելի, տիկին նախարարի պաշտոնակատար». ի՞նչն է անհանգստացնում վանաձորցի դերասաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
30.03.2026 | 13:56
Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ
30.03.2026 | 13:48
ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից
30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
30.03.2026 | 12:39
Մեկնարկել է շախմատի Հավակնորդների մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին անհանգստացում է այն հանգամանքը, որ թատրոնի տնօրենները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել: Նրանց խոսքով՝ ճիշտ չէ, որ մարդը բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը, հետո հանկարծ որոշում են ազատել աշխատանքից:

«Ես համամիտ չեմ, որ մարդը թափով գործ է անում, և ասում են՝ ժամկետը լրացել է: Ի՞նչ անենք, թող մեկ տարի էլ աշխատեր, հետո նոր կհանեիք… Ինձ դուր չի գալիս այդ մոտեցումը, որ աշխատող մարդուն, մի քիչ կոպիտ կհնչի, բայց ասեն՝ «դե դավայ, գնա»: Եվ հաջորդը գա՝ սպասելով, որ իր հետ էլ նույնն է կատարվելու: Եվ այսպես շարունակ»,- ասում է թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը:

Դերասան Վասիլ Նազլուխանյանն էլ ստեղծված իրավիճակը համեմատում է շինարարության հետ: Ասելով, որ այս պայմաններում ոչ մի տնօրեն չի կարող աշխատել:

«Շինարարության իմաստով ասեմ, բետոնը, որ լցնում են, սպասում են՝ 15 օր մնա, հետո նոր աբալովկեն քանդեն: Հիմա այդ 15 օրը չանցած՝ ապալովկա քանդողին հանում են: Լուսինե ջան, ես Ձեր դեմ ոչինչ չունեմ: Հիմա Ձեզ նշանակել են 2, թե 6 ամսով, Դուք այսօր ծրագիր եք ուզում անել, չէ՞: Ձեր ծրագիրն այդ ընթացքում չի հասցնելու կատարվել, որովհետև հետո էլ Ձեզ են հանելու: Է՝ հետո՞, և միշտ ստացվում է, որ մենք հետ ենք ընկնում: Ագնեսան ինչ-որ բաներ էր որոշել, որ պետք է աներ, ստոպ տվեցիք, հիմա Լուսինեն մինչև ուզենա անել, էլի՝ ստոպ: Ու մենք՝ ստոպ, է հետո՞… չի կարելի, տիկին նախարարի պաշտոնակատար, մտածեք՝ ո՞նց է լինելու սա: Անընդհատ ստոպ ենք լինում»,- ասաց Նազլուխանյանը:

Դերասանների այս հարցադրումներն առաջացրեցին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի զայրույթը. «Այնպես չի, որ ձեր թատրոնում ամեն ինչ լուսավոր ու լավ էր, թատրոնը նավը նստած՝ գնում էր պայծառ ապագա, ես էլ եկա ու կտրեցի այդ թելը»:

Ղարիբյանի խոսքը շարունակեց նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Սիրանույշ Ռափյանը՝ հիշեցնելով, որ մեկ ամիս առաջ խախտումների փաստով աշխատանքից ազատվել են թատրոնի գլխավոր հաշվապահն ու գանձապահը: «Առաջին հերթին ո՞վ է թույլ տվել, որ գլխավոր հաշվապահն ու գանձապահը լինեն մայր ու աղջիկ, կոպտագույն խախտումներից մեկը: Եվ, իհարկե, ֆինանսական տեսանկյունից այդ խնդիրները շտկվեցին, հաշվետվությունները ճշգրտվեցին, ամեն ինչ պարզաբանվեց: Դա կոլեկտիվի խնդիրը չէր, որովհետև կոլեկտիվը պետք  է զբաղվեր իր գեղարվեստական գործունեությամբ, բայց դա տնօրենի խնդիրն էր: Հենց այստեղ էլ գալիս է այն շեշտակի տարանջատումը, ինչի մասին խոսում է տիկին Ղարիբյանը, որ պետք է լինի գեղարվեստական  ղեկավար, և պետք է լինի վարչարար տնօրեն, որը կզբաղվի այդ բոլոր հարցերով»,- ասաց Ռափյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան