Իտալական կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերով

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «B&P Merchant Bank Per le Imprese» կազմակերպության նախագահ Լուիջի Բոնանդինիի գլխավորած պատվիրակությանը։

«Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը՝ իտալացի գործարարը նշել է, որ իտալական 400 ձեռնարկություններում ունի բաժնեմաս և ցանկություն ունի համագործակցության լայն շրջանակներ ստեղծել նաև Հայաստանում։ Նա նշել է, որ իր ընկերությունը, ի թիվս այլ ոլորտների, մասնագիտացած է նաև ենթակառուցվածքների՝ ճանապարհների, կամուրջների, թունելների, օդանավակայանների շինարարության գործում:

Հակոբ Արշակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ներկայում Հայաստանում բազմաթիվ մեծ նախագծեր են իրականացվում, որոնք կարող են հետաքրքրել իտալական կազմակերպություններին։

Նախարարը առանձնակի կարևորել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, ներկայացրել դրա տարածաշրջանային նշանակությունը։

Նա ընդգծել է հատկապես Տրանշ 4-ի՝ Սիսիան-Քաջարան հատվածի կարևորությունը, ներկայացրել շինարարության ընթացքի հետ կապված մի շարք մանրամասներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումից հետո կազմակերպել մասնագիտական երկկողմ քննարկում:

Հակոբ Արշակյանը ողջունել է իտալացի գործընկերների հետաքրքրվածությունը հայաստանյան շուկայում, ընդգծել, որ թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական իմաստով նախարարությունը բաց է քննարկումների համար»,- ասված է հաղորդագրությունում: