Տիգրան Խաչատրյանը Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Դան Նեկուլաեսկուին, որը  Հայաստանում է Ռումինիայի նախագահության կողմից կազմակերպվող Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

«Նախարարը ողջունել է պետքարտուղարին և շնորհակալություն հայտնել հանդիպման համար։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերը՝ ընդգծելով, որ առևտրաշրջանառության ներկա ծավալները գոհացուցիչ չեն։

Դան Նեկուլաեսկուն նշել է, որ առաջիկայում տեղի է ունենալու Ռումինիա-Եվրամիություն մեծամաշտաբ գործարար համաժողովը, որին ակնկալվում է նաև Արևելյան գործընկերության երկրների՝ այդ թվում Հայաստանի,  գործարարների և պաշտոնյաների մասնակցությունը։ Պետքարտուղարի խոսքով՝ այս հարթակով ևս կարելի է զարկ տալ երկկողմ տնտեսական կապերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռումինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ձևաչափով երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորությունը։ Նիստի շրջանականերում դիտարկվում է նաև գործարար համաժողովի անցկացման նպատակահարմարությունը։

Նախարարը և պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթի բացման առիթով` միակարծիք լինելով,  որ այն կարող է նպաստել  զբոսաշրջության աճին  և այդ ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը։

Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկուստեք զբոսաշրջային մարքեթինգային միջողացառումների անցկացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: