2019 թ. 1-ին եռամսյակի հավաքագրումները գերակատարել ենք 11․4 մլրդ դրամով․ Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
Բոլորը

Մենք որոշել ենք, որ մեր հանդիպումները ԶԼՄ-ների մեր գործընկերների հետ պետք է կազմակերպենք երեք ամիսը մեկ և ներկայացնենք այն ցուցանիշները, որոնք մեծ հետաքրքրություն են վայելում հանրության շրջանակում։

Այս դիտարկմամբ այսօր սկսեց հրավիրված մամուլի ասուլիսը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ լրագրողների ուշադրությունը հրավիրելով առաջին հերթին եռամսյակային համամասնությունների վրա։

«Կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտների համար սահմանվել է  1 տրիլոն, 401 մլրդ, 875 մլն դրամ  հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք, ըստ էության, հաշվարկվում են մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա, հետևաբար այդ գումարը ՀՆԱ-հարկեր հարաբերակցության արդյունքում ստացված թիվ է։ Այնուհետև այդ թիվը Կառավարության որոշմամբ բաժանվել է եռամսյակների և առաջին եռամսյակի ծրագրային համամասնությունը սահմանված է 285 1 մլրդ, սակայն փաստացի հավաքագրումը կազմել է 296,5 մլրդ, այսինքն՝ սահմանված չափանիշը գերակատարվել է 11,4 մլրդ դրամով կամ 4 տոկոսով»,- ՊԵԿ հավաքագրումների ցուցանիշները ներկայացրեց Դավիթ Անանյանը։

Համեմատելով այս ցուցանիշը 2018 թվականի նույն ժամանակահատվածի առաջին եռամսյակի հետ, Անանյանը նշեց, որ հարկային եկամուտներն ավելացել են 55,5 մլրդ դրամով, մաքսային եկամուտները՝ 2․8 մլրդ դրամով։

«Հիպոթեքային  վարկերի եկամտահարկի վերադարձն էլ  2019 թվականի առաջին եռամսյակում կազմել է 26 մլրդ դրամ, նախորդ տարվա 19 մլրդ դրամի փոխարեն»,- հավելեց ՊԵԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան