«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի երեք աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել. ՔԿ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

«Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը մասնաճյուղի հաշվեկշռում գտնվող անսարք «Տ-170» մակնիշի տրակտորով անտառտնտեսական ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքները Շուռնուխի, Արծվանիկի և Գորիսի անտառպետությունների տարածքում չիրականացնելու, ավելին` դրանք անտառապետերի կողմից «ԴՏ» մակնիշի տրակտորներով փաստացի իրականացնելու պայմաններում, 2014-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով հաստատել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կարգագիր-ակտերը, որոնք ներկայացնելով «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն՝ հափշտակել է ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը նշված աշխատանքների կատարման համար հատկացված 3 376 397 ՀՀ դրամ գումարից ընդհանուր 1.712.126 ՀՀ դրամը:

Բացի այդ, տնօրենը 2014թ. սեպտեմբերից մինչև 2018թ. ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով հաստատել է վճարման հիմք՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մասնաճյուղում որպես վարորդ հրամանագրված աշխատակցի աշխատանքային հաշվարկները: Այնուհետև մասնաճյուղի հաշվապահի կողմից կազմված և ստորագրված աշխատավարձերի հաշվարկների ամենամսյա ցուցակները անձամբ ստորագրելով և կնքելով՝ նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն և հիշյալ աշխատակցի բանկային քարտով հափշտակել ընդհանուր 2.615.100 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նշված գումարները մասնաճյուղի ղեկավարը տնօրինել է իր կնոջ, իսկ հետագայում՝ որպես վարորդ ձևակերպված աշխատակցի ու վերջինիս բարեկամների կողմից բանկոմատից բանկային քարտով կանխիկացում կատարելու միջոցով:

Քրեական գործով բացահայտվել են նաև հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մասնաճյուղի տնօրենը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանը փայտանյութ մատակարարելու համար տարբեր անձանց հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, համաձայն որոնց՝ փայտանյութը բեռնատարներով պետք է նշված անձանց կողմից մոտեցվեր պահեստ: Սակայն նշված աշխատանքը կատարելու համար փաստացի աշխատավարձ չվճարելու, ավելին` անտառապետերի կողմից մոտեցման ծախսերը փաստացի իրենց միջոցներով հոգալու պայմաններում 2015-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով շարունակաբար հավաստել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կատարողական և կարգագիր-ակտերը: Այնուհետև տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեության եղանակով, այն է՝ նշված կեղծ փաստաթղթերը «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն ներկայացնելով, հափշտակել է ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը հիշյալ աշխատանքների համար հատկացված 1.576.100 ՀՀ դրամից ընդհանուր 819.897 ՀՀ դրամ խոշոր չափերով գումարը:

Բացի այդ, տնօրենը մասնաճյուղի ավագ անտառապետի որդու` անտառկուլտուրաների ինժեների՝ շուրջ 4 ամիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն է ներկայացրել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքային և աշխատավարձերի հաշվարկների ցուցակներում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով կեղծ փաստաթուղթ` հաստատելով նրա՝ աշխատանքի հաճախելու հանգամանքը: Այդկերպ վատնելու եղանակով հափշտակվել է վերջինիս անվամբ 4 ամիսների համար որպես աշխատավարձ դուրս գրված ընդհանուր 275.200 ՀՀ դրամը, ինչը կանխիկացվել և տնօրինվել է աշխատակցի ընտանիքի կողմից:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:  Դատարանը թույլատրելի է ճանաչել վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։

Հաշվապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մասնաճյուղի վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Որոշում է կայացվել «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կադրերի տեսուչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` համաներման ակտի ուժով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: