Գնդի տարածքում սպառնալիքներ չեն հնչել. ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստին այսօր որպես տուժող հարցաքննվեց շտապօգնության աշխատակից Հովհաննես Հովհաննիսյանը, որը 2016 թվականի հուլիսին եղել է գնդի տարածքում։ Նա դատարանին հայտնեց, որ որևէ կապ չունի ամբաստանյալների հետ, ապա պատմեց, թե ինչպես է հայտնվել գնդի տարածքում։

«Գնդի տարածքում հերթապահ եմ եղել, ասացին՝ վիրավոր կա, մտեք։ Մտա, ներսում վիրավոր կար, Սմբատը և Մխիթարը վիրավոր էին, առաջին բժշկական օգնություն ցուցաբերեցի, հետո մնացինք, երեկոյան հերթափոխ է եղել։ Ներսում բոլորին հանդիպել եմ, զինված էին, ինչքանին որ տեսել եմ, զինված էին։ Եթե չեմ սխալվում «Կռազի» մեջ ա վնասվածքը ստացել։ Ինչքան հիշում եմ, երկուսին եմ բժշկական օգնություն ցուցաբերել»,- պատմեց նա:

Նա նաև նշեց, որ ազատ շրջել է գնդի տարածքում, չի փորձել տարածքից դուրս գալ․ «Սպառնալիքներ գնդի տարածքում չեն եղել, զինված են եղել, Օսիպյանը և Եղիազարյանը տղերքի հետ են եղել․․․Ես Գագիկ Մկրտչյանին տեսել եմ հիվանդանոցում, իր հետ չեմ խոսել։ Գնդում չեմ տեսել Գագիկ Մկրտչյանին»։

Դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, այն բավարարվեց։ Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել է՝ տարածքում տեսել է բենզինով լցված սպիտակ շշեր, ինչպես նաև վեց ոստիկանների, որոնց խմբի անդամները պատանդ էին վերցրել, այդ թվում՝ Օսիպյանին և Եղիազարյանին։ Հովհաննիսյանին նախաքննության ընթացքում ցույց են տվել «Սասնա ծռերի» անդամների լուսանկարները, և նա սկսել է նկարագրել նրանց, թե յուրաքանչյուրն ինչպես է իրեն դրսևորել.

«Պավել Մանուկյանը գնդի ղեկավար էր, նա մշտապես զինված էր, ղեկավարում էր խմբի մյուս անդամների գործողությունները։ Տիգրան Մանուկյանը նույնպես զինված էր, որքանով ես եմ տպավորվել՝ Տիգրանը քչախոս էր։ Իմ տպավորությամբ՝ Արեգը համարվում էր խմբի երիտասարդ անդամների առաջնորդը։ Իմ տպավորությամբ՝ Վարուժան Ավետիսյանի մեջ տղամարդկություն չկար, անինքնավստահ էր։ Թորոս Թորոսյանը բավականին չար անձնավորություն էր և կասկածամիտ, իսկ Աշոտ Պետրոսյանն ինձ վրա թողել է բարի մարդու տպավորություն։ Արամ Հակոբյանին տեսել եմ, որ խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Սմբատ Բարսեղյանը ակտիվ անձնավորություն էր, որն ինձ ասում էր, որ հսկում է գնդի շենքերի տանիքները, Սմբատը ուներ գնդակային վիրավորում, վնասվածք, ես իր վերքը մշակել եմ։ Սմբատը ինձ պատմել է, որ գունդը զավթելուց իր ուղղությամբ կրակել են, ինքն էլ է կրակել»:

Խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ Հովհաննիսյանը առարկություններ չուներ:

Լիլիթ Շաբոյան