Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբի

Լուրեր

09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է անվանի գիտնականների և միջազգային փորձագետների, որոնք Հայաստանում էին գտնվում «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» երկօրյա միջազգային տնտեսական գիտաժողովին շրջանակներում։

«Տիգրան Ավինյանն իր երախտիքն է հայտնել հյուրերին իրենց գիտական աշխատանքների արդյունքները ներկայացնելու և արդիական խնդիրների վերաբերյալ հագեցած քննարկումների համար։ Նա նշել է, որ երկօրյա շփումներն ու բազմաթիվ օրակարգային հարցերի շուրջ մտքերի փոխանակությունը վստահություն են ներշնչում, որ հետագա համագործակցության համար արդյունավետ պայմաններ են ստեղծվել։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը մատնանշել են իրենց մեծ ոգևորությունը Հայաստանի հետ ծանոթության և ընթացող բարեփոխումների այս ակտիվ ժամանակահատվածում երկրում գտնվելու առնչությամբ։ Նրանք հայտնել են, որ Հայաստանի տնտեսական զարգացման տարբեր հարցերի վերաբերյալ իրենց առաջարկությունները կկազմեն և կտրամադրեն կառավարությանը։

Վերջում զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: