«IBM» ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալելու լուրջ հեռանկարներ է տեսնում

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում «IBM» ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը:
«Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերին, հայաստանյան տեխնոլոգիական բիզնես միջավայրին ու ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականին։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նշել հայ մասնագետների յուրահատուկ ընդունակություններն ու կարողությունները, դրանք առավել կիրառելի դարձնելու անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարն ընդգծել է ստարտափների կարևորությունը, միջազգային շուկաներում դրանց գործունեության հեռանկարները: Նա հյուրերին ծանոթացրել է «Ինժեներական քաղաք», տարածաշրջանային «Տվյալների կենտրոն» կառուցելու ծրագրերին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու նախագծի մանրամասներին, ինչպես նաև ներկայացրել է հայ ինժեներների ներուժը արհեստական բանականության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ ոլորտներում:
Իրիս Ջեբան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանում աշխատանքային լայն գործունեություն սկսելու հեռանկարներ են տեսնում և պատրաստ են քննարկելու համագործակցության հնարավոր բոլոր տարբերակները։ Նա ընդգծել է, որ հատկապես հետաքրքրված են յուրօրինակ գաղափարներ ունեցող երիտասարդ ստարտափների գործունեությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի, ինովացիոն մի շարք ծրագրերում ներգրավվելու, Պոլիտեխնիկում «IBM»-ի կենտրոն հիմնելու, համագործակցության այլ շրջանակներ ու ծրագրեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված բոլոր ուղղություններով առաջիկայում ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել առավել ընդգրկուն ու մանրակրկիտ քննարկումներ»,- ասված է հաղորդագրությունում: