Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը և ՀՀ ՄԻՊ-ը Ժնևում քննարկել են համագործակցության հարցեր

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՀՀ ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։

«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները։ Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքը և մի շարք այլ հարցեր:

Արման Թաթոյանը նշել է, որ ներկայում իր գործունեության ակտիվ ուղղությունն է երկրի իրավապաշտպան համակարգի կատարելագործումը և խթանումը, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության և վերապատրաստումների միջոցով: Այս աշխատանքների առաջնահերթ նպատակներից է կարծրատիպերի վերացումը, որոնք խոչընդոտում են հաճախ բարեփոխումների իրականացումը: Կարևոր է նաև համագործակցությունը պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, այդ թվում՝ խոշտանգումների կանխարգելման, կանաց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում: Արման Թաթոյանը նշել է ակտիվ համագործակցություն է հաստատված նաև գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ՝ կապված ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել հետագա համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: