«Ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ պետք է չանեն». Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Կարծում եմ, որ ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ պետք է չանեն: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով ԱՄՆ-ում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի արած հայտարարության մասին հարցին: Տոնոյանը, հիշեցնենք, Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր՝ «Ես «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»»:

«Մեր խնդիրը միշտ խաղաղությունն է եղել՝ արժանապատիվ խաղաղությունը, և մենք պետք է դրան միտված լինենք: Մենք ո՛չ նոր պատերազմի ցանկություն ունենք, ո՛չ էլ նոր հողակտոր վերցնելու: Մեր խնդիրը միշտ եղել է՝ մեզ վրա թող չկրակեն: Եթե մեզ վրա կրակեն, մենք այսօր էլ պետք է հակահարված տանք»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, որի երրորդ տարին է լրանում այսօր, պատգամավորը կարծիք հայտնեց, որ պետք է լրջորեն ուսումնասիրվի, թե ինչի՞ արդյունքում այն տեղի ունեցավ. «Ես ենթադրում եմ, որ ապրիլյան պատերազմի ամբողջ վերլուծությունն ու ծառայողական քննությունները դեռ առջևում են: Որովհետև մենք պետք է հասկանանք՝ ինչն էր պատճառը, որ դա տեղի ունեցավ, որտեղ էր խնդիրը, որտեղ ենք թերացել, կա՞ր արտաքին քաղաքական պատվեր, թե՞ չկար: Ես դա ինչ-որ չափով գնահատում եմ սադրանք, որն ունեցել է իր տրամաբանությունը՝ մեր ռազմաքաղաքական տրամաբանությունից դուրս»:

Անդրանիկ Քոչարյանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները պատերազմ չի բնորոշում, այլ լայնածավալ հարձակում, որը «դուրս էր այդ պահի բանակցային պրոցեսի տրամաբանությունից»:

«Դրա հակահարվածը մենք կարող էինք տալ, չարեցինք: Բայց կարող էինք անել, և այդ ժամանակ արդեն կսկսվեր պատերազմ: Միշտ պետք է հեռու մնանք պատերազմի տրամաբանությունից, որովհետև բանակցային գործընթացը դեռևս չենք սպառել: Պետք է ամբողջությամբ իրացնենք դա՝ մինչև հասնենք արժանապատիվ խաղաղության»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Ամեն դեպքում, քառօրյայից, ըստ Քոչարյանի, մենք արժանապատիվ դուրս եկանք. «Մենք ունեցանք անդառնալի կորուստներ՝ մեր երեխաների մահվան գնով, բայց մենք կարողացանք մեր առաջնագծի ուղղությամբ հիմնական հարվածներին դիմանալ ու պահել այն: Դա շատ կարևոր է: Առաջնագիծ ասվածը սովորական բառ չէ, այդ առաջնագծում է մեր հայրենիքի անվտանգությունը: Եվ Արցախում յուրաքանչյուր բնակիչ գիտի դա»:

Ինչ վերաբերում է պատերազմի պատճառներին, Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ այդ տարիներին պարզապես ինքներս մեզ հանգիստ վիճակի մեջ էինք գրել:

«Այդ տարիներին շատ հայտարարեցինք, որ մենք ամենամարտունակն ենք, մեզ դրեցինք շատ հանգիստ վիճակի մեջ: Շատ հարցերում թերացանք, թույլ տվեցինք, որ կոռուպցիան թափանցի բանակ, իսկ բանակը պետք է լիներ պետական համակարգում ամենաստերիլ կառույցը»,- ընդգծեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան