Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև ու ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը. Ալիև

Լուրեր

09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վիեննայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց բանակցությունների ձևաչափը․ դրանք  տեղի են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկուշաբթի՝  Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության  հատուկ ուժերի զորամիավորում կատարած այցի ընթացքում։ Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը։

«Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած վերջին հանդիպումը կարևոր էր, այդ թվում՝ բանակցությունների գործող ձևաչափի հաստատման տեսանկյունից»,- նշել է Ալիևը։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը խոչընդոտել է Հայաստանի նոր կառավարության՝ բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու փորձը։ «Փորձում էին փոխել բանակցությունների ձևաչափը, բայց Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումը կանխեց դա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանն օկուպացրել է մեր տարածքները, և այդ օկուպացված տարածքներում զինծառայողների 80%-ը Հայաստանի քաղաքացիներ են։ Այդ իսկ պատճառով՝ բանակցությունները պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացվեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է նրա միայն առաջին փուլը։

 

Նելլի Մելքոնյան