Հանրային ինստիտուտները կարիք ունեն տրասնֆորմացիայի, դրանք պետք է դառնան ժողովրդավարական, ինչպես նաև վերահսկելի քաղաքացու և հանրության կողմից․ Լարիսա Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր՝ ապրիլի 2-ին հանրային քննարկում է կազմակերպել «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների՝ համակարգային լուծումներ»  խորագրով, որին մասնակցում  են 60-ից ավելի կազմակերպություններ։

«Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը բացման խոսքում նշեց, որ այս միջոցառման նպատակն է՝ ներկայացնել մի շարք կազմակերպությունների կողմից մշակված փաստաթուղթ, որով նրանք արտահայտել են իրենց տեսլականը հեղափոխությանը հաջորդող փուլի վերաբերյալ՝ կարևորելով ոչ միայն խորհրդարանի, այլ նաև հանրային բոլոր ինստիտուտների ժողովրդավարացման գործընթացը։

«Խորհրդարանը, հանրային ինստիտուտները կարիք ունեն տրասնֆորմացիայի: Չլինելով ժողովրդավարական և ժողովրդական՝ պետք է դառնան այդպիսին, ինչպես նաև վերահսկելի քաղաքացու և հանրության կողմից։ Դա հեշտ խնդիր չէ, որովհետև հակառակ գործընթացը կատարվել է 15 տարի շարունակ»,- ասաց Լարիսա Մինասյանը՝ շեշտելով, որ մի շարք կազմակերխություններ այս նպատակին հասնելու համար տևական ժամանակ մշտադիտարկում են իրականացրել տարբեր ոլորտներում՝ մատնանշելով այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են՝ իսկապես ժողովրդավարական ինստիտուտներ ունենալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան