Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար.ՔԿ

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի իրացնելու, թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքեր: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

«2019թ. մարտի 25-ին` ժամը 14-ի սահմաններում, Հրազդան քաղաքի՝ 1984 թվականին ծնված բնակիչը, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզի՝ 63-ամայ բնակչից առերևույթ ձեռք է բերել կանեփից պատրաստված թմրանյութ, որի մի մասը հյուրասիրել է համաքաղաքացուն՝ ծնված 1971 թվականին, իսկ մնացած մասը` 2,68 գրամ քաշով, պահել իր ավտոմեքենայում:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Հրազդան քաղաքի՝ 34-ամյա բնակիչը 2019թ. հունվար ամսվա սկզբներից մինչև 2019 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 15 անգամ Գավառ քաղաքի՝ 63-ամյա բնակչից, փոխանակման միջոցով, յուրաքանչյուր անգամ ձեռք է բերել 8-10 ծխախոտի գլանակի չափով կանեփից պատրաստված թմրամիջոց:

Առգրավված բուսական ծագում ունեցող զանգվածի փորձաքննությամբ հայտնաբերվել են կաննաբինոիդների և թմրալկալոիդ` տետրահիդրոկաննաբինոլի հետքեր, որոնք հանդիսանում են կանեփի բույսի ալկալոիդներ, իսկ փորձաքննությանը ներկայացված 2,68 գրամ հաստատուն քաշով կանեփի բուսական մանրացված զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվ  Ոստիկանությունում 2019 մարտի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և  268-րդ  հոդվածի  1-ին մասով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթ։

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ Գավառ քաղաքի բնակչի բնակարանից հայտնաբերվել և առգրավվել են կանեփանման բույսի երկու առանձին զանգվածներ, որոնցից մեկը կազմել է 2,75 գրամ, իսկ մյուսը՝ 35 գրամ: Հրազդան քաղաքի՝ 34-ամյա բնակչի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 3.1 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված զանգված:

2019թ. մարտի 29-ին Գավառ քաղաքի՝ 1955 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

1984թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 1971թ. ծնված տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: