ՀՔԱՎ-ը զորակոչիկների և զինծառայողների իրավունքների թեմայով դասընթացներ անցկացրեց Արագածոտնում, Շիրակում և Երևանում

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

 ՀՔԱՎ-ից տեղեկացնում են, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս տարվա մարտին ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկման դասընթացներ անցկացրեց Արագածոտնի և Շիրակի մարզերի 16 համայնքների ավելի քան 60 մասնակցի և Երևանում՝ Երևանի ու որոշ մարզերի 20 մասնակցի համար։ Դասընթացները կայացան Թալին, Գյումրի և Երևան քաղաքներում։ 

Այս մարզերում նախորդ տարի ևս Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) ֆինանսական աջակցությամբ «Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում անցկացվել էին դասընթացներ, և կրկնակի դասընթացները պայմանավորված էին քաղաքացիների պահանջարկով ու դասընթացների անհրաժեշտությամբ։ 

Մարտի 16-ին Թալինում դասընթացին մասնակցեցին ինչպես Թալին քաղաքից, այնպես էլ մարզի Դաշտադեմ, Թաթուլ, Զարինջա, Արագած, Արևուտ, Ակունք, Զովասար, Եղնիկ, Մաստարա համայնքներից, մասնակիցներ կային նաև Շիրակի մարզից։ 

Դասընթացների հաջորդ կանգառը Գյումրին էր, որտեղ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու ծրագրի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը դասընթաց անցկացրին մարտի 18-ին։ Բացի Գյումրիի բնակիչներից՝ դասընթացին մասնակցում էին նաև քաղաքացիներ՝ Լոռու մարզի Գոգարան գյուղից։ 

Երևանում մարտի 28-ին կայացած դասընթացին ևս այլ մարզերից՝ Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերից մասնակիցներ կային։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ