Բացահայտվել է թմրամիջոցի՝ առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության կազմակերպման դեպք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
13.08.2026 | 12:44
2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ
13.08.2026 | 12:35
Պուտինը Կուրիլյան կղզիներ է այցելել․ Ճապոնիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատել է
13.08.2026 | 12:26
«Մանվել Գրիգորյանի ապարանքներում մարդու վզից զնջիլ էին գցել ու ման են տալիս, տանում էին ջուր խմելու»․ Ալեքսանյանն ԱԺ-ում տեսանյութ ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:17
«Ռեալը» հաղթական գոլ է խփել դարպասապահի ասիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:16
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար
13.08.2026 | 12:12
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
13.08.2026 | 12:10
Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը // Կիևյան կամուրջը կբացվի երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 12:07
Որոշել եմ ԱԽ քարտուղարի փոփոխություն կատարել. Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է նիստին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:05
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:03
Wildberries-ը հայտնել է Բաշկորտոստանում իր լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման մասին
13.08.2026 | 11:54
Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. նախաքննությունն ավարտվել է
13.08.2026 | 11:47
Թրամփին դատի են տվել Truth Social-ում գրառումները դրամայնացնելու համար
13.08.2026 | 11:39
ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության կազմակերպման և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

«ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և գործածելու կասկածանքով 2019թ. մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին, բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1997 թվականին:

Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ, Գերմանիայի Դաշնությունից վերջինիս հասցեագրված ծրարի մեջ, հայտնաբերվել է թվով 4 հատ դեղնականաչավուն հաբ, որը, քննության տվյալներով, նա ստացել է փոստային բաժանմունքից:

Նշանակված դատանյութագիտական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված հաբերը հանդիսանում են 2.18 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄ» տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվ Ոստիկանությունում 2019թ. մարտի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

1997թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին: Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և միևնույն ժամանակ թույլատրելի ճանաչել վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: