Օպերային արտիստները վարչապետի հետ համաձայնության եկան․ նոր տնօրենն Օրբելյանի տեղակալը կլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Օպերային թատրոնի մեներգիչներն այսօր երգում էին ոչ թե բեմում, այլ Կառավարության շենքի դիմաց։ Ինչպես նրանց, այնպես էլ թատրոնի մյուս արտիստներին անձրևոտ եղանակին այստեղ բերել էր միասնական որոշումը․ Կոնստանտին Օրբելյանը պետք է մնա Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնում։

«Էս օրենքներով ստացվում է, որ գալիս է տնօրեն, որը որևիցե կերպ չի հասկանում ստեղծագործական աշխատանքից ու չի խորանում դրա մեջ։ Սա խոչընդոտ է դառնում ստեղծագործական կյանքի համար»,- ընդգծեց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը։

Օպերային արտիստները նշում են, որ իրենց բողոքը ոչ թե կոնկրետ անձի, այլ համակարգի դեմ է։ Նրանց խոսքով՝ Նազենի Ղարիբյանն իրենց նկատմամբ արհամարհական վերաբերմունք ունի, անգամ՝ պրեմիերաներին ներկա չի գտնվում, ասում է՝ ժամանակ չունի։

«Ինչպե՛ս կարող ես մեկուկես տարի ղեկավար լինել ու մի անգամ չգալ ամենամեծ մշակութային օջախ, մի անգամ չփորձել ծանոթանալ, տեսնել՝ ի՛նչ ցավով ենք ապրում, մեր ուրախությունը կիսել»,- տարակուսեց օպերային մեներգիչ Դավիթ Բաբայանցը։

Բողոքի ակցիա իրականացող օպերային արտիստների որոշմանն աջակցելու էր եկել Օպերայի նորանշանակ տնօրենը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Կոնստանտին Օրբելյանի պես արտիստի հետ նման կերպ վարվելը սխալ է։ Նոր պաշտոնը ստանձնելուց  էլ, կարծես, այնքան էլ տեղյակ չէր։

«Ես չգիտեմ անտեղ՝ նախարարությունից ով է առաջարկել։ Ես Նազենի Ղարիբյանից առաջարկ չեմ ստացել։ Նոյեմբերին այլ թատրոնի առաջարկ եմ ստացել»,- նշեց Արմեն Սարգսյանը։

Այս հարցի շուրջ Factor.am-ը զրուցեց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը։ «Արմենի հետ մի անգամ ենք խոսել, և ինքն ասել է, որ եթե երբևէ այդպիսի հնարավորություն լինի, ինքը պատրաստ է, բայց դա եղել է ընդամենը խոսակցություն»,- նշեց Նազենի Ղարիբյանը։

Բողոքի ակցիա իրականացնող օպերային արտիստները վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում ունեցան։ Երեսուն րոպե տևած քննարկումից գոհ էին․ համաձայնության են եկել։

«Նա հանձնարարական տվեց, որ տիկին Ղարիբյանի կողմից՝ իր որոշած նոր տնօրենին  ներկայացնելը չի լինելու, այլ մեր փոխտնօրենն է տնօրենի պարտականությունները կատարելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Դիրիժորի խոսքով՝ անկախ ամեն ինչից, Նազենի Ղարիբյանի հրաժարականի հարցը կշարունակի օրակարգում մնալ։ Factor.am-ի հետ զրույցում Ղարիբյանը վարչապետի որոշման հետ համաձայնեց, ասաց՝ նրա խոսքը սողոմոնյան է։ Իսկ իր հրաժարականի մասին մշակույթի նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։

Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արմեն Սարգսյանից բացի, Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնի համար ևս երեք թեկնածու կար։

Factor.am-ի հետ հեռախոսազրույցում  նրանք երեքն էլ հերքեցին այդ լուրերը։

Դիրիժոր Կարեն Դուրգարյանն, որն այս պահին Մյունխենում է, նշեց, որ իր հետ ոչ ոք չի կապվել, անգամ շնորհակալություն հայտնեց, որ նման առաջարկ իրեն չի արվել։

«Ես արտիստ եմ, ես չեմ կարող լինել տնօրեն։ Իմ ոսկորի մեջ դա չկա, ես բեմի մարդ եմ։ Ինչպե՞ս կարող է բեմի մարդը տնօրեն լինել»,- ասաց Կարեն Դուրգարյանը։

Երաժշտական գիտությունների թեկնածու Շմավոն Գրիգորյանը ևս հերքեց լուրը: «Ես արդեն այդ տեղեկությունները հերքել եմ, նմանատիպ բան չկա։ Առավել ևս, որ ես Նազենի Ղարիբյանի հետ անձամբ ծանոթ չեմ»,- նշեց Շմավոն Գրիգորյանը։

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Factor.am-ի հետ հեռախոսազրույցում նույնպես հերքեց պաշտոնի առաջարկի մասին լուրը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան