Մեր ճանապարհը պիտի լինի ոչ թե զարգացած պետություններին հասնելու համար մրցավազքին մասնակցելը, այլ ավելի առաջանցիկ գաղափարների ստեղծումը և նորարարության զարգացումը. Տիգրան Ավինյան

Լուրեր

07.02.2026 | 00:13
Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.02.2026 | 23:50
Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
06.02.2026 | 23:46
Մեկնարկել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
06.02.2026 | 23:32
Էրիկ Գասպարյանը շախմատի «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» մրցաշարի շրջանակներում լրացրել է իր երկրորդ գրոսմայստերի նորման
06.02.2026 | 23:16
Վաղը հանրապետությունում կանցկացվի մաթեմատիկայի միասնական քննությունը
06.02.2026 | 23:03
2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է ավելի քան 20 մլրդ դրամ. բերկայացվել է ՀԿԱԾ հաշվետվությունը
06.02.2026 | 22:50
Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը
06.02.2026 | 22:38
The Telegraph-ը բացահայտել է ՌԴ-ից Իրան գաղտնի 2,5 միլիարդ դոլարի կանխիկ փոխանցումներ․ նշվում է առնվազն ևս 1,9 միլիարդ դոլարի մասին
06.02.2026 | 22:23
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.02.2026 | 22:08
Իսպանիայի գավաթ․ Կայացել է կիսաեզրափակիչի վիճակահանությունը
06.02.2026 | 21:53
ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել շարունակել աշխատել մաքսային միության ուղղությամբ
06.02.2026 | 21:40
Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ քննարկել է ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցեր
06.02.2026 | 21:26
Ադրբեջանցի քաղէմիգրանտներն ԱՄՆ փոխնախագահին կոչ են արել Ալիևի հետ հանդիպմանը բարձրացնել քաղբանտարկյալների հարցը
06.02.2026 | 21:12
Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
06.02.2026 | 21:00
Քոչարյանը սպառնալիք է դիտարկում Թրամփի ուղին. ո՞նց է ՌԴ-ին բերում՝ կպցնում․ որ ընդհանրապես չլինի՞ այդ ծրագիրը․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ ապրիլի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» միջազգային տնտեսական գիտաժողովին։

«Իր ելույթում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակներին հասնելու ճանապարհին կարևոր է հատկապես գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ունեցած դերի վերագնահատումը, քանզի հենց դրանք են տնտեսական աճի և զարգացման հիմնարար բաղադրիչները:

Նորարար բիզնեսի տեսանկյունից Հայաստանն արդեն հաջողություն է գրանցել` կառուցելով արագ զարգացող և միջազգային շուկային կապված ծրագրավորման և ճշգրիտ ճարտարագիտության ծառայությունների կլաստերներ: Ծրագրային ապահովման/տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերը ներառում է ինչպես վերազգային մի շարք ընկերություններ, որոնք տեղակայված են Հայաստանում, այնպես էլ հայկական ընկերություններ, որոնք արդեն իսկ հաջողությամբ արտահանում են իրենց գործունեության արդյունքները և նորարարական տեխնոլոգիաներ ներդնում իրենց արտադրական գործընթացում:

Փոխվարչապետն ընդգծել է, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, ու այդ ճանապարհը պիտի լինի ոչ թե զարգացած պետություններին հասնելու համար մրցավազքին մասնակցելը, այլ ավելի առաջանցիկ գաղափարների ստեղծումը և նորարարության զարգացումը: Այս նպատակին հասնելու գործում Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային կապիտալի շարունակական զարգացումը, հետևապես` կառավարությունն առաջնահերթություն է սահմանել կրթության, գիտության և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել մարդակենտրոն դարձնելը։ Սա կարևոր է, քանզի արդյունաբերական չորրորդ հեղափոխության ժամանակ առաջնային են ոչ այնքան պետության ֆինանսական կամ բնական ռեսուրսները, որքան մարդու ստեղծարարությունը, տաղանդն ու աշխատասիրությունը և դրանք առարկայացնելու կարողությունը:

Տիգրան Ավինյանը կարծիք է հայտնել, որ նախանշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են նոր գործիքներ և գիտելիքահենք մոտեցում հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում։ Հանրային քաղաքականությունը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ դիտարկվել և քննարկվել է փաստերի և հնարավոր ազդեցության ողջ շրջանակը: Տվյալների հավաքագրման և վերլուծության նոր, ՏՏ վրա հիմնված գործիքները պարունակում են զգալի ներուժ՝ բարելավելու հանրային քաղաքականության արդյունավետությունը: Այս առումով կառավարությունը պատրաստվում է ներդնել տվյալների հավաքագրման, փոխանցման, մշակման նոր չափանիշներ: Տվյալների հասանելիության մեծացումը և շտեմարանների ստեղծումը, դրանց փոխգործելիության ապահովումը հնարավորություն կտան ինչպես պետությանը, այնպես էլ մասնավորին իր քաղաքականությունները կառուցել բացառապես փաստերի և տվյալների վերլուծության վրա:

Միաժամանակ, Տիգրան Ավինյանը հավելել է, որ նոր գործիքների կողմից ընձեռնվող հնարավորություններն օգտագործելու համար կառավարությանն անհրաժեշտ է մասնագիտական համայնքի աջակցությունը՝ հանրային քաղաքականությունը տեղափոխելու տեղեկացված երկխոսության տիրույթ։ Սա թույլ կտա կայացնել որոշումները՝ առավելագույնի հասցնելով սոցիալ-տնտեսական օգուտները և նվազեցնելով ռիսկերը:

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ համաժողովը համագործակցության համար կարևոր հիմնաքար կդառնա` հնարավորություն ընձեռելով միջազգային գիտական համայնքին մասնակիցը դարձնել Հայաստանի տնտեսական և քաղաքական վերափոխմանը»,- ասված է հաղորդագրությունում: