Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը: Արժեւորելով Հայաստանի եւ Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջեւ առկա փոխգործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա համագործակցության աշխուժացման համար:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով միջազգային հարթակներում ցեղասպանությունները դատապարտող ու կանխարգելող նախաձեռնություններում համագործակցության կարեւորությունը:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ջերմ հարաբերությունների ամրապնդմանը: Նա եւս կարեւորել է իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը` երկու երկրների կապերի խորացման գործում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպանն արժեւորել է բրազիլահայ համայնքի դերակատարությունը՝ ընդգծելով նաեւ նրանց ակտիվ գործունեությունն ամենատարբեր ոլորտներում: Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները եւ փոխգործակցության օրակարգը: Արարատ Միրզոյանն այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր, կարեւորել փոխգործակցության ակտիվացումը մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության ու գիտակրթական ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումների խթանման գործում։