Ամերիաբանկն առաջինը Հայաստանում միացել է SWIFT gpi համակարգին

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիաբանկն առաջինը Հայաստանում SWIFT միջազգային կազմակերպության կողմից  ճանաչվել է SWIFT global payment innovation (gpi) հարթակի լիիրավ անդամ, որը հնարավորություն է տալիս իրականացնել միջազգային փոխանցումներ` որակական նոր հատկանիշներով: SWIFT gpi համակարգի շնորհիվ Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան հետևել մուտքային ու ելքային փոխանցումների ընթացքին, ինչպես նաև ստանալ հստակ տեղեկություն վերջնական շահառուի հաշվին գումարի մուտքագրման օրվա և չափի վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:

SWIFT gpi համակարգը ներառում է նաև միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը և փոխանցման մերժումն ու հետ ուղարկումը:

Բանկի հաճախորդները փոխանցման ընթացքի մասին կկարողանան ամբողջական և մանրամասն տեղեկություններ ստանալ 24/7 ռեժիմով՝ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն, կամ աշխատանքային ժամերին այցելելով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:

«Ուրախ ենք SWIFT gpi համակարգն առաջինը Հայաստանում ներդնելու և մեր հաճախորդներին աննախադեպ ծառայութուններ մատուցելու համար:  Ամերիաբանկը ոչ միայն ստեղծել է հարթակ իր կորպորատիվ և մանրածախ հաճախորդների համար, այլ նաև կարող է ստանձնել միջնորդի դեր տարածաշրջանի մակարդակով: Ունենալով միջազգային փոխանցումների լայն աշխարհագրություն` SWIFT gpi-ն այսուհետ հնարավորություն կտա մեզ և մեր հաճախորդներին իրական ժամանակահատվածում հետևել կատարված փոխանցումեներին: Մենք բարձր ենք գնահատում SWIFT gpi-ի կարևորությունը: Այն հնարավորություն է տալիս նվազեցնել վճարումների հետ կապված հարցումները, օպտիմալացնել դրանց ուսումնասիրության գործընթացը, հետևել սպասվող մուտքային փոխանցումների ընթացքին  և բարելավել բանկի իրացվելիության կառավարումը: Կարծում եմ, որ նոր մշակվող SWIFT gpi պրոդուկտներն (gCASE Resolution, Payment Pre-Validation) էլ ավելի արդյունավետ կլինեն և կնպաստեն Բանկի սպասարկման որակի կատարելագործմանը», – նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Ուրախ ենք, որ Ամերիաբանկն արդեն միացել է gpi ցանցին: Տպավորված ենք, որ անդամագրման գործընթացը շատ արագ և արդյունավետ կազմակերպվեց` ընդամենը 4 ամսում: Սա իր հերթին վկայում է այն մասին, որ gpi ցանցի ներդնումը կարելի է արագ կազմակերպել: Այն հավասարապես արդյունավետ է ցանկացած չափ և ռեսուրս ունեցող բանկի համար: Ես խրախուսում եմ Հայաստանի և տարածաշրջանի մյուս բանկերին նույնպես միանալ մեր ցանցին: Որքան շատ բանկեր անդամակցեն gpi ցանցին, այն կդառնա այնքան ավելի ուժեղ և շահավետ»,- նշել է ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մեթյու դե Հերինգը:

Հավելենք, որ gpi ցանցին արագ և արդյունավետ անդամագրման գործընթացում իր մեծ լուման ունեցավ Ամերիաբանկի գործընկեր «Հայկական ծրագրեր» ընկերությունը:

Նշենք, որ 2018թ. գործարկված SWIFT gpi համակարգին ամբողջ աշխարհում արդեն իսկ միացել է  460-ից ավել բանկ՝ այդ թվում Citibank-ը, Commerzbank-ը, Deutche Bank-ը, Wells Fargo-ն և այլն: Համակարգով մեկ օրում իրականացվում են շուրջ 300 մլրդ ԱՄՆ դոլարի չափով փոխանցումներ ամբողջ աշխարհում:

***

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am :

Գ.