ՀՀ-ն անվտանգություն սպառող երկրից դարձել է անվտանգություն պարտադրող երկիր. Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

Ես համարում եմ, որ Վիեննայում շատ արդյունավետ հանդիպում է եղել: Ապրիլի 1-ին հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Եթե 100 տարի էլ պահպանվի ստատուս քվոն, դրանից հետո արդեն դա կդառնա պատմաբանների խնդիրը, ինչպես հիմա շատ երկրներում շատ տարածքային վեճեր կան»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱՄՆ այցին, Ազատ Արշակյանը սա շատ կարևոր իրադարձություն է համարում. «Սկսենք նրանից, որ ՀՀ պաշտպանության նախարարը հրավիրված էր՝ մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարարության կոնֆերանսին: Դա բացառիկ բան է, որովհետև Հայաստանի Զինված ուժերի կարգավիճակը և ՀՀ-ի կարգավիճակն աշխարհում էապես փոխվել է, բարելավվել է: Մենք անվտանգություն սպառող երկրից դարձել ենք անվտանգություն թելադրող, պարտադրող և պաշտպանող երկիր: Այդքան բարձր կարգավիճակով էր մեր երկրի պաշտպանության նախարարը հրավիրված ՄԱԿ»:

Ըստ նրա՝ առիթից օգտվելով՝ Դավիթ Տոնոյանը հայ համայնքին, Հայաստանի և Արցախի քաղաքացիներին տեղյակ պահեց, որ «մենք արդեն այլ կարգավիճակ ունենք, Հայաստանն արդեն այնքան է պաշտպանված, որ հակառակորդը չի կարող դա հաղթահարել»:

«Այսինքն՝ գլխավոր խնդիրը Հայաստանի սահմանների անվտանգությունը, մենք ապահովել ենք: Բայց քանի որ մենք արդեն ՄԱԿ-ի կողմից ճանաչվել ենք որպես ազատություն և արդարություն պարտադրող երկիր, մենք արդեն կարող ենք հակառակորդին իր տարածքում պարտադրել խաղաղություն: Իսկ մեզ համար էլ ասաց, որ հերիք է պաշտպանվենք, կարող ենք հարձակվել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: