Քննություն է տարվում՝ 47-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Լուրեր

13.08.2026 | 12:44
2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ
13.08.2026 | 12:35
Պուտինը Կուրիլյան կղզիներ է այցելել․ Ճապոնիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատել է
13.08.2026 | 12:26
«Մանվել Գրիգորյանի ապարանքներում մարդու վզից զնջիլ էին գցել ու ման են տալիս, տանում էին ջուր խմելու»․ Ալեքսանյանն ԱԺ-ում տեսանյութ ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:17
«Ռեալը» հաղթական գոլ է խփել դարպասապահի ասիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:16
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար
13.08.2026 | 12:12
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
13.08.2026 | 12:10
Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը // Կիևյան կամուրջը կբացվի երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 12:07
Որոշել եմ ԱԽ քարտուղարի փոփոխություն կատարել. Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է նիստին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:05
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:03
Wildberries-ը հայտնել է Բաշկորտոստանում իր լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման մասին
13.08.2026 | 11:54
Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. նախաքննությունն ավարտվել է
13.08.2026 | 11:47
Թրամփին դատի են տվել Truth Social-ում գրառումները դրամայնացնելու համար
13.08.2026 | 11:39
ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին
13.08.2026 | 11:30
Ալիգատորից կոշիկներ ա հագնում Գևորգ Սաղոյանը, դրա գինը նայեք․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 47-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 19:55-ին, ՀՀ ոստիկանությունում 43-ամյա տղամարդուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ընկերը հրացանով ինքնասպան է եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի վայրի զննությամբ Արարատի մարզի Նորամարգ համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է արական սեռի տղամարդու դիակ՝ գլուխը հրազենային վնասվածքով ջնջխված վիճակում, ինչպես նաև հայտնաբերվել է որսորդական երկփողանի հրացան՝ երկու փամփուշտով՝ ձախակողմյան փողի փամփուշտը՝ կրակված, իսկ աջակողմյան փամփուշտը՝ չկրակված վիճակում:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 31-ին Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ՝ ծնված 1972 թվականին:

Նախնական տվյալներով՝ 47-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել, երբ իր ընկերոջ՝ 1975 թվականին ծնված, նույն մարզի բնակչի հետ որսի է գնացել:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել վկաներ, առգրավումներ, վերցվել արգասիքներ, մի շարք փորձանմուշներ:  Քրեական գործով էական նշանակաություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբաժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: