Հենց ուրբաթ օրը պետք է լինեինք Արցախում, երբ զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:03
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շուրջ երկու ժամ փակ քննարկում անցկացրեցին խորհրդարանում: Հանդիպումից հետո լրագրողները խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ այն կապված էր նախորդ քառօրյայի վերջին օրը տեղի ունեցած իրադարձության հետ, երբ իր գլխավորությամբ պատգամավորները մեկնեցին Արցախ՝ անտեսելով կարևոր քվեարկությունը: Մակունցը նախ նշեց, որ խմբակցությունում պարբերաբար խորհրդակցական հանդիպումներ են տեղի ունենում, և այս անգամ հանդիպումը վերաբերում էր Արցախ այցին:

«Մենք՝ որպես պատվիրակություն, տեղեկացնում էինք, թե ինչ է տեղի ունեցել, և ներկայացնում մանրամասները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քվեարկության հետ կապված խնդրին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ դա տեխնիկական է եղել:

«Տրամաբանական չէ, որ առաջին ընթերցմամբ միաձայն քվեարկությունից հետո երկրորդ ընթեցման ժամանակ հարցը չցանկանայինք անցկացնել»,- ասաց նա՝ նշելով, որ արագ շտկեցին և այնպես չստացվեց, որ դա եղավ ի հաշիվ Արցախ այցի:

Մակունցը նշեց, որ կարևոր էր հենց ուրբաթ օրը լինել Արցախում, երբ զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Նախ՝ ուրախ եմ, որ համընկել էր Արցախ այցելության օրը, այցելությունը ենթադրում էր ԱԺ-ի օրենսդիր մարմնի հետ հանդիպում, նաև հանձնաժողովների, Արցախի նախագահի հետ հանդիպումը: Սա, ըստ էության, առաջին պաշտոնական այցն էր Արցախ: Որոշ հանձնաժողովների հետ պայմանավորվածություներ կան՝ հետագայում աշխատելու հետ կապված: Մեզ համար չափազանց կարևոր էր ապահովել միասնականության շարունակությունը և այս դինամիկան չպետք է նվազի»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան