Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ. ՔԿ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 20:20-ին, «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Անաֆիլակտիկ շոկ»-ի  պատճառով իրենց մոտ մահացել է Գավառ քաղաքի բնակչուհին՝ ծնված 1992թ.:

Նույն օրը ՀՀ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել նաև Գավառ քաղաքի բնակչից այն մասին, որ 2019թ. մարտի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր կնոջը՝ տարել է «Գավառ ԲԿ» ՓԲԸ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք՝ հղիությունն  ընդհատելու նպատակով, և ժամը 20:00-ի սահմաններում տեղեկացել է, որ կինը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 27-ամյա կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: