Որևէ ափսոսանք չունենք. Մարուքյանը՝ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հետ քայլարշավի դուրս չգալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
Բոլորը

Ամենամեծ խնդիրը կադրային քաղաքականությունն է և բազմաթիվ բնագավառներում տեսլական չունենալը: Եթե լիներ տեսլական յուրաքանչյուր ոլորտի մասին և կադրային քաղաքականությունն ավելի լավը լիներ, քան կա, հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան մոտավորապես հինգ անգամ ավելի արդյունավետ կլիներ: Այս մասին այսօր խորհրդարանական ճապազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեկ տարի է՝ Կառավարությունն աշխատում է, և իրենք էլ չգիտեն, թե ինչ կառուցվածք են ուզում: Մեկ տարի է՝ չգիտեն փոխմարզպետներին ազատելո՞ւ են, թե՞ ոչ: Հինգ ժամ կարող եմ ասել, թե էլի ինչեր: Մի տարի է՝ Հարկային օերնսգրքից խոսում ենք, երեկ նոր ստացել ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը»,- ասաց Մարուքյանը:

Հարցին՝ ափսոսո՞ւմ են, որ մեկ տարի առաջ չեն միացել Նիկոլ Փաշինյանի քայլարշավին, գուցե այդ ժամանակ կադրերը հենց իրենց շարքերից փոխլրացվեին, Մարուքյանն արձագանքեց. «Այնպես չի, որ մեզնից կադրեր չեն գնացել Կառավարություն: Եթե առաջարկ եղել է, ասել ենք՝ գնացեք, աշխատեք: Որևէ ափսոսանք չունենք, դրա մասին շատ ենք խոսել, եթե ինչ-որ բան սխալ արած լինեինք, ապա քաղաքական արենայում գոյություն չէինք ունենք, մինչդեռ ավելին ենք, քան կայինք: Ամեն ինչ շատ լավ է եղել, շատ ճիշտ է եղել: Հիմա պետք է ոչ թե հետ նայել ու տեսնել, թե ով ինչ ասեց ու արեց, այլ առաջ նայենք ու կապիտալիզացնենք ունեցածը»:

Խմբակցության ղեկավարը հավելեց նաև, որ մեր ժողովուրդն անհամբեր է, ամենօրյա ռեժիմով սպասում է արդյունքների, որ իր կյանքը լավանա հազար ու մի ոլորտում: Մինչդեռ մարդիկ, ասում է Մարուքյանը, արձանագրում են, որ կյանքը վատանում է, կրճատումներ են լինում:

«Ուզում եմ մի օրինակ բերել. Մշակույթի նախարարության պետական հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որ ամսական 50 հազար դրամ աշխատավարձ են ստանում, յուրաքանչյուր ամիս բարձրանում էին որևէ սարի, լանջի վրա՝ տեսնելու համար այս կամ այն հուշարձանն ի՞նչ վիճակում է: Հիմա արդեն մի քանի ամիս է՝ այդ մարդիկ հավելյալ գումարները չեն ստանում ու իրենց գրպանից են գումար ծախսում, որ գնան, տեսնեն, թե այդ հուշարձաններն ինչ վիճակում են»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյությում:

Նարեկ Կիրակոսյան