Պետք չէ Փաշինյան-Ալիև հանդիպումից դարակազմիկ արդյունքներ սպասել. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Պետք չէ Փաշինյան-Ալիև հանդիպումից դարակազմիկ արդյունքներ սպասել: ԱԺ ճեպազրույցների ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Կարևոր էր, որ սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատով առաջին հանդիպումն էր ղեկավարնների միջև, կարևոր էր նաև, որ մեր կողմից վերջին ամիսներին թարմ մոտեցումներ հնչեցվեին, և հենց այս համատեքստում էր, որ տեղի ունեցավ հանդիպումը»,- նշեց Ռուբինյանը:

Հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ չէ՞ր խոսվում Մադրիդյան երեք սկզբունքների և այն վեց տարրերի մասին, որոնց մասին ՀՀ կողմը խոսել էր, Ռուբինյանն ասաց. «Այդ հարցը պետք է տանք վարչապետին, բայց տրամաբանորեն դա պետք է քննարկված լինի։ Պետք չէ ակնկալել, որ մի հանդիպման ընթացքում այդ ամենը քննարկվի»:

Հնարավո՞ր է, որ հանդիպման ընթացում երկու երկրների ղեկավարները քննարկել են նոր փաստաթուղթ մշակելու հարցը. այս հարցին էլ Ռուբինյաը պատասխանեց. «Նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, ինչը տրամաբանական է, որովհետև այս պահին չկա հստակ բովանդակային փուլ, կողմերը խոսում են բանակցություններից, միմյանց ընկալումներից»:

Դիտարկմանը, թե ի՞նչ բնույթ պետք է կրի հումանիտար ոլորտում տարվելիք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքը, Ռուբինյանն արձագանքեց. «Հումանիտար աշխատանքների մասին Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացում վարչապետը նշել է օրինակներ: Դրանք պետք է մշակվեն, հստակություն այս պահին չկա, բայց խոսքը հավասարաչափ երկկողմանի հումանիտար ակցիաների մասին է, որոնք միտված պետք է լինեն փոխվստահության մակարդակի բարձրացմանն ու բանակցությունների համար անհրաժեշտ համապատասխան խաղաղության մթնոլորտ ստեղծելուն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան