Խորհրդարանի նախագահը ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Արցախի ԱԺ-ից տեղեկացնում են, որ ՀՀ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության Արցախ այցելության շրջանակներում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

«Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, կարևորվել են երկու հայկական խորհրդարանների համագործակցության շրջանակներում ինչպես օրենսդրական, այնպես էլ սոցիալական, տնտեսական, կրթական ու այլ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և աշխատանքային խմբերի ստեղծումը:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացման պահանջը, առաջիկայում նիստ գումարելու կարևորությունը և ըստ անհրաժեշտության ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համաձայնագրի թարմացումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Արցախում և Հայաստանում բնակվող երիտասարդների շրջանում շփումների խրախուսման ուղղությամբ ծրագրերի կազմակերպումը՝ փոխադարձ ծանոթությունների հաստատման և կապերի ստեղծման նպատակով:

Երկուստեք արժևորվել է Արցախի ժողովրդի ներկայացվածությունը միջազգային տարբեր հարթակներում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հնարավորությունների ընդլայնումը»,- ասված է հաղորդագրությունում: