«Նախագահական համերգաշար» և պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխ՝ նախագահական նստավայրում

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահական նստավայրը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է մշակութային տարբեր միջոցառումներ անցկացնել նստավայրի դահլիճներում, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ:

«Այդ շրջանակում ապրիլի 3-ին նախագահական նստավայրում մեծանուն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով կմեկնարկի «Նախագահական համերգաշարը»:

Սա միակ նորամուծությունը չէ, որը նախատեսվում է իրականացնել նախագահական նստավայրում:

Ըստ իրականացված դիտարկումների, աշխատանքային օրերին և ժամերին, չնայած բաց դարպասներին և ազատ ելումուտի հնարավորությանը, նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածք այցելուների թիվը չափազանց փոքր է, շատ դեպքերում՝ նույնիսկ այցելու չկա:

Հաշվի առնելով այս ամենը, նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքը հանրության կողմից ավելի նպատակային օգտագործելու, ինչպես նաեւ աշխատակազմի բնականոն գործունեությունը լիարժեք կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ ս/թ ապրիլի 1-ից կփոփոխվեն Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը:

Նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային, ինչպես նաև շաբաթ օրերին բաց կլինեն ժամը 18:00-20:00–ն, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի հարակից տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր:

Կփոփոխվի նաև նախագահական նստավայրի վարչական շենքի մուտքի մոտ ծառայություն իրականացնող պատվո պահակախմբի հերթափոխությունը:

Շաբաթ և կիրակի օրերին պատվո պահակախմբի հերթափոխությունը կուղեկցվի հանդիսավոր արարողությամբ, որին կարող են հետևել բոլոր ցանկացողները: Ծառայություն իրականացնող զինվորները, փոխարինելով միմյանց, կներկայացնեն ցուցադրական վարժություններ:

Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխությունը շաբաթ օրերին տեղի կունենա ժամը 18:00-ին, 19:00-ին եւ 20:00-ին, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին եւ 14:00-ին»,- ասված է հաղորդագրությունում: