ԱԺ պատգամավորներն առաջարկում են բանակցային թեմա դարձնել նաև Շահումյանի շրջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:03
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
Բոլորը

ԲՀԿ-ական Արման Աբովյանը չի ուզում մեկնաբանել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն միտքը, որ այսօր Արցախի հարցում գոյություն ունի բանակցային ձևաչափի հետ կապված ճգնաժամ:

«Ստեղ ֆորմատի փոփոխություն չէ, ստեղ պարզապես վերականգնումն է, փորձում ենք հասցնել այն միտքը, որ ԱՀ-ն որպես հավասար,  դե ֆակտո անկախ պետություն իր վճռական խոսքն ունենա բանակցությունների մեջ»,- վստահ է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Պարոն Աբովյանին առանձնապես չի մտահոգում այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ հակված չէ բանակցություններին հրավիրել Լեռնային Ղարաբաղին․ «Դե հիմա հակված չեն, հետո հակված կլինեն»։

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ Հայաստանը պետք է միջազգային կառույցների հետ հասնի այն բանին, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան։ Իսկ Ադրբեջանի համաձայնության հետ կապված նա առայժմ կասի, որ այդ պետությունն իրեն պահում է թմրամոլի պես։

«Ադրբեջանի Հանրապետությունը հա սպառնում է բնաջնջմամբ և՛ Արցախի Հանրապետությանը և՛ մեզ, թմրամոլ ոնց որ լինեն»,-հեգնում է ընդդմիադիր պատգամավորը։

Իսկ ի՞նչ կարծիքի է նա Իսրայելի վերահսկողության տակ գտնվող սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի պետության մաս ճանաչելու փաստը Արցախի խնդրի կարգավորման վրա տարածելու մասին։ Արման Աբովյանը դեմ չէ, նա դեռ չգիտի մեկ դեպք, երբ պետությունը իր անկախությունը նվաճել է բնաջնջումից փրկվելու ճանապարհով ու միջազգային ճանաչում չի ստացել։ Ըստ նրա, դա հարցի վերջնական լուծում չէ, մենք Ադրբեջանից դեռ ստանալիք ունենք:

«Մենք ունենք Շահումյանի շրջանի խնդիր, ես նկատի ունեմ Արցախի Հանրապետությունը, եկեք դրա մասին խոսենք։ Ադրբեջանը օկուպացրել է Արցախի տարածքը»,- հայտարարում է Արման Աբովյանը։

Իշխանական պատգամավոր Արման Եղոյանը համաձայն է իր ընդդիմադիր գործընկերոջ հետ՝ Շահումյանը Արցախին վերադարձնելու հարցն առնվազն պետք է դառնա բանակցության թեմա:

«Սա մարդու իրավունքների կոնտեքստում ծագած կոնֆլիկտ է և, այո՛, Շահումյանում ապրել են հայեր, որոնք այնտեղ չեն ապրում, և այդ կոնտեքստում սա կարող է դառնալ քննարկման առարկա»,- ենթադրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Պարոն Եղոյանն ավելի զգույշ է սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի պետության մաս ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը Ղարաբաղի հարցի վրա տարածելու հնարավորությանն անդրադառնալիս։

«Գոլանի բարձունքները այլ կոնտեքստ է, բոլորովին այլ կոնֆլիկտ, բոլորովին այլ պետություն, ես կառաջարկեի չշտապել, տեսնենք, թե ինչ պրոցես է գնում այնտեղ, ինչքանով այդ դրվագը կփոխի միջազգային հանրության վերաբերմունքը այդ սկզբունքներին, հասկանանք ուր է շարժվում աշխարհը և հասկանանք մեր շահերն էդ ընդհանուր հոսքի մեջ և ըստ այդմ կողմնորոշվենք»,- ասում է պարոն Եղոյանը։

Անդրադառնալով Ղարաբաղի հարցում ձևաչափի փոփոխության խնդրին, պարոն Եղոյանը նկատում է, որ Հայաստանի վարչապետը, միևնույն է, հանդես է գալու միայն Հայաստանի անունից․ «Իհարկե, եթե ընթանան երկկողմանի դրանից բանակցությունները միայն այն կետերում, որտեղ պետք կլինի ԼՂ իշխանությունների խոսքը, այդ կետերում բանակցությունները կդանդաղեն, և դա չի լինի արդյունավետ բանակցություն»։

Մհեր Արշակյան