Պարտադրված հետդարձ. ի՞նչն էր նոր խորհրդարանում առաջին ֆորս մաժորի պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Այսօր 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ լիագումար նիստը տապալվեց: Պատճառը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բացակայությունն էր: Ավելի ճիշտ` նրանք եկել էին Ազգային ժողով, բայց չէին ցանկանում մտնել նիստերի դահլիճ: Սկզբում պատգամավորները նիստերի դահլիճ չմտնելու մեկնաբանություն չունեին, հետո պարզվեց՝ Արցախ են գնում, ժամանակ չկա: Ազգային ժողովի արտահերթ նիստին գրանցվել էր ընդամենը 44 պատգամավոր, սակայն քվորում ունենալու համար անհրաժեշտ էր 67 պատգամավորի ներկայություն։

Ուշագրավն այն է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խորհրդարանը լքում էին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը զուգահեռ, որ նիստը համարվում է չկայացած՝ քվորում չլինելու պատճառով:

Ի դեպ, ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում էր կառավարության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Այս նախագծերի ընդունման վերջնաժամկետ Սահմանադրական դատարանը սահմանել էր մինչև ապրիլի 1-ը, հակառակ դեպքում, ըստ մասնագետների, կարող է առաջանալ իրավական վակուում։ Այս փոփոխություններով Սահմանադրական դատարանի մասին օրենքում հստակեցվում է սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը ստանձնելու և ընտրության կարգը:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներն անակնկալի էին եկել, իշխանական կողմից կառավարության նախագծի բոյկոտին որևէ մեկնաբանություն չէին կարողանում տալ: Սակայն բարձրաձայնում էին վտանգների մասին, եթե օրենքը չընդունվի:

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը Factor TV-ի հարցին ի պատասխան վստահեցրեց, որ սա բոյկոտ չէ և ինտրիգներ փնտրելն իզուր է: Աժ փոխխոսնակի խոսքով՝ հարցը տեխնիկական է:

«Իմ քայլ»-ականների պահվածքը, սակայն, զայրացրել էր Ազգային ժողովի նախագահին: Որոշ պատգամավորների հետ կարճ բանակցություններից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներին, որոնք Արցախի ճանապարհին էին, հրահանգեց հետ գալ խորհրդարան:

Աժ արտահերթ նիստը վերսկսվեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքիի համաձայն, բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չընթացավ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսը չքվեարկեցին: Մասնավորապես, Վահագն Հավակիմայանը հայտարարեց, որ իր համար կարևոր է, որպեսզի չընդունվի օրենք, որը գործընկերների կողմից այլ կերպ կմեկնաբանվի: Այնուհանդերձ, նախագծերն ընդունվեցին 83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ի դեպ, Factor.TV-ի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների Արցախ մեկնելու մասին հայտնի էր դեռ մեկ շաբաթ առաջ, իսկ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը կառավարությունը կայացրել էր մարտի 21-ի նիստում: Հետաքրքիր է, որ այս հանգամանքը պատգաամվորների կողմից պատշաճ կերպով չի քննարկվել:

Նարեկ Կիրակոսյան