Վերաքննիչը ՆԶՊ ուսուցչին նախկին աշխատանքին վերականգնելու վճիռն անփոփոխ թողեց. ՀՔԱՎ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՀՔԱՎ փոխանցմամբ՝ 2019թ․ մարտի 15-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը անփոփոխ թողեց  Երևանի 75-րդ դպրոցի ՆԶՊ ուսուցիչ Մովսես Շահվերդյանին աշխատանքից ազատելու հրամանը անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքին վերականգնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։

2010թ.-ից անորոշ ժամկետով պայմանագրով Երևանի 75-րդ դպրոցում աշխատող Մ. Շահվերդյանի հետ տնօրեն Աննա Գրիգորյանը 2015 թ.-ին 1 տարի ժամկետով նոր պայմանագիր է կնքել՝ իր պատճառաբանությամբ՝ կենսաթոշակային տարիքը լրանալով պայմանավորված, և 2016թ. օգոստոսի 31-ին 1 տարի ժամկետով կնքնված պայմանագիրը լուծել՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 11-րդ կետի հիմքով:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել էր Մովսես Շահվերդյանի իրավունքների պաշտպանությունը և նրան նախկին աշխատանքին վերականգնելու պահանջով դիմել դատարան։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է անվավեր ճանաչել Երևանի 75-րդ դպրոցի տնօրեն Աննա Գրիգորյանի՝ ՆԶՊ ուսուցիչ Մովսես Շահվերդյանին աշխատանքից ազատելու՝ 2016թ.  օգոստոսի 31-ի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքին անորոշ ժամկետով պայմանագրով և գործատուից, հօգուտ Մովսես Շահվերդյանի, գանձել միջին ամսական աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար:

Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Երևանի 75-րդ դպրոցը։