Դատախազը կգնա դատարան և կներկայացնի համապատասխան հայց. ինչպե՞ս է հետ վերցվելու ապօրինի հարստացածների գույքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում են առանց մեղադրական եզարակացության գույքի բռնագրավման փաթեթի պատրաստական աշխատանքները, և արդյո՞ք դատախազությունն է հանդես գալու պետության դերում, արձագանքեց. «Որպեսզի որևէ մեկի մոտ մտահոգություն չառաջանա, մանրամասնեմ. տարբեր անվանումներ տրվեցին՝ անցումային արդարադատություն, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավում և այլն: Հիմա աշխատանքային խումբը մշակում է օրենսդրական նախագիծ, որը պետք է կարգավորի մի հարց, որով, միևնույն է, լուծումը տալու է դատարանը։ Նոր օրենքով այլ քրեաիրավական մեխանիզմներ են առաջարկվելու, որով դարձյալ դատախազը մի կողմում, մյուս կողմում՝ կոնկրետ գույքի սեփականատերը դատարանում ներկայացնելու են իրենց փաստարկները, և դատարանն է որոշելու՝ մարդու գույքը ապօրինի է ձեռք բերվել, թե՞ օրինական։ Որևէ պետական պաշտոնյա կամ մարմին չէ, որ գործընթացի արդյունքում սեփականությունից կզրկի: Միևնույն է՝ դատարանն է իրականացնելու արդարադատություն»։

Գլխավոր դատախազի խոսքով՝ ցանկացած անձի պատկանող գույքի դեպքում էլ նման կասկած կարող է առաջանալ, այս պահին աշխատանքային խումբը մեխանիզմները մշակելու վրա է աշխատում։

«Թե ինչպիսի աղբյուրներ կարող են վկայակոչվել, որոնց առկայության դեպքում դա կարող է առիթ հանդիսանալ համապատասխան վարույթ իրականացնելու, և ինչպիսի պայմանների դեպքում է, որ, օրինակ, դատախազը կգնա դատարան և կներկայացնի համապատասխան հայց»,- պարզաբանեց Արթուր Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան