«Սոցիալական համագործակցություն. համայնքներից մինչև ազգային մակարդակ» համագումարը. ՈՒՂԻՂ
Տեսանյութեր
29.03.2019 | 14:11Մեկնարկել է «Սոցիալական համագործակցություն. համայնքներից մինչև ազգային մակարդակ» համագումարի աշխատանքը:
Համագումարի նպատակն է բարելավել սոցիալական համագործակցությունը՝ համայնքի սոցիալական աշխատողի և դեպք վարողի գործընկերության ամրապնդման, ռեսուրսների մոբիլիզացիայի, ինչպես նաև զբաղվածության ծառայությունների արդյունավետության բարելավման միջոցով:
Համագումարի ընթացքում ելույթ կունենան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը: