Մենք տեսնում ենք, թե ինչպես է բանակցություններից առաջ մեր ռազմավարական դաշնակիցը միանգամից եթերը ողողում մի քանի հակավարչապետական նյութերով․ Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ես շատ մեծ հույս ունեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն հարցերի շուրջ, որոնց մասին խոսում է և՛ Արցախում, և՛ Հայաստանում, շատ հանգիստ և արժանապատիվ խոսի նաև Իլհամ Ալիևի հետ, իսկ թե ինչ կարձագանքի Ալիևը, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ասաց լեզվաբան  Նարինե Դիլբարյանը։

Ասուլիսին ներկա քաղաքագետ Անուշ Սեդրակյանն էլ այդ հանդիպման վերաբերյալ հարցը բաժանեց երկու մասի։

«Հարցը բաժանեմ երկու մասի՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից և ներքին տրամադրությունների տեսանկյունից: Աշխարհաքաղաքական տեսանկյունից վերջին երեք տարիներին աշխարհում տեղի են ունենում աննախադեպ իրադարձություններ: Մենք տեսանք վերջին իրադարձությունների զարգացման պարագծում, թե ինչպես գրչի մի հարվածով Թրամփն Իսրայելին բաշխեց Գոլանի բարձունքները: Եվ անկախ նրանից, թե ՄԱԿ-ի կողմից կամ ինչ այլ արձագանք կլինի, Գոլանի բարձունքները՝ Իսրայելի պարագայում, Ղրիմը՝ Ռուսաստանի պարագայում, մնալու են այդ երկրների կազմում: Հայաստանը գտնվում է ներկայում Ռուսաստանի դաշնակցային պարագծում: Մենք տեսնում ենք, թե ինչպես այդ բանակցություններից առաջ մեր ռազմավարական դաշնակիցը միանգամից եթերը ողողում է մի քանի հակավարչապետական նյութերով, ռեպորտաժներով՝ դրանով արդեն ցույց տալով, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանի դաշնակիցը լինել ղարաբաղյան բանակցությունների ֆորմատում»։

Ըստ քաղաքագետի՝ ներքին տրամադրությունների տեսանկյունից իրեն մի բան է շատ մտահոգում. վարչապետը գնում է բանակցությունների, նախ՝ այդ ֆորմատը չի քննարկվում հանրայնորեն, գոնե պետք է նա գնար բանակցությունների՝ թեկուզ առանց օրակարգի, իր թիկունքում ունենալով հանրային աջակցության տեսլական:

 

Մանրամասները՝ տեսանյութում։